Շարքի հերոսները դպրոցահասակ երեխաներ են՝ իրենց հետաքրքրություններով և հոգսերով: Բայց կա մի բան, որ նրանք անում են մեծ ջանասիրությամբ` շապիկ են հագնում և Խորան բարձրանում. ծառայում եկեղեցում որպես դպիր:
Յուրաքանչյուր հաղորդում մի պատմություն է, եկեղեցու հետ հաղորդակցության մի դեպք:
Պարբերականությունը՝ երկուշաբթի, ժամը 21:00-ին
|
Մանուկ դպիրները վեհարանում«Մանուկ դպիր» հաղորդաշարի հերոսներին իր նստավայրում հյուրընկալել է Ամենայն հայոց հայրապետը։ |
|
Չարենցավանի դպիրներըՉարենցավանի դպիրների առօրյան միասին է անցնում՝ պատարագներին երգելուց մինչև այգին մշակելը: |
|
Արաբկիրի դպիրներըԵրեք եղբայր՝ Հովհաննեսը, Գևորգը և Միքայելը շապիկ են հագնում Երևանի Արաբկիր համայնքի եկեղեցում: Մեր նկարահանող խումբը մեկ օր անցկացրեց երեխաների հետ: |
|
Իջևանի դպիրների ձեռնադրությունըԱրդեն երկար ժամանակ շապիկ հագնող երեխաները անհամբեր սպասում էին դպրական ձեռնադրությանը... |
|
ԱվետիքըՅոթնամյա Ավետիքը Դիլիջանի եկեղեցում շապիկ է հագնում և օգնում տեր Շավարշին ծիսակատարությունների ժամանակ: Ավետիքն իր ընկերոջ` Տիգրանի հետ, մեր նկարահանող խմբին ծանոթացնում է իր փոքրիկ աշխարհի ու մեծ հայրենքի հետ: |
|
Ապարանի դպիրներըԶորին, Զավենը, Նարեկը, Մուշեղն ու Ազատը ամեն կիրակի շրջում են Ապարանի գյուղերի եկեղեցիներում և օգնում քահանաներին պատարագների ժամանակ: Մեզ պատմում են իրենց ճամփորդությունների ու արկածների մասին: |
|
ՀրաչյանՀրաչյան կիրակին սկսում է Առինջի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում. ընկերների հետ օրը լավ է անցնում: Օրվա մնացած մասը հայրիկի արվեստանոցում է, մանրանկարչությամբ է զբաղվում: Գիտի, որ դեռ շատ բան ունի սովորելու: |
|
Հրազդանի դպիրները
Նորայրը, Արենն ու Արամն ընկերներ են, նրանք ծանոթացել են Հրազդանի Սբ. Աստվածածին եկեղեցում: Ամենակրտսերը Նորայրն է, բայց Արենն ու Արամը պատմում են, որ շատ բաներ սովորել են նրանից...
|
|
Ս. Շողակաթ եկեղեցու դպիրները
Ամեն կիրակի, երբ Հովհաննեսը գնում էր Գրիգորի հետ խաղալու, ասում էին, որ Գրիգորը եկեղեցում է: Մի օր էլ Հովհաննեսը խնդրեց Գրիգորին, որ միասին գնան: Այդ օրվանից Հովհաննեսն ու Գրիգորը միասին են գնում Շողակաթ եկեղեցի:
Ասում են, որ իրենց ընկերությունն էլ ավելի է ամապնդվել:
|
|
Դսեղի երգչախումբը
«Կարծրատիպեր ունեի... հետո հասկացա, որ եկեղեցում երգելը և՛ ինձ համար է լավ, և՛ եկեղեցու: Հիմա սիրով մասնակցում եմ»:
Մեր նկարահանող խումբը Լոռվա Դսեղ գյուղ է մեկնել:
|
|
ԷդուարդըԷդուարդը երազում է ֆուտբոլիստ հոգևորական դառնալ: Գիտի, որ հեշտ չի լինելու… |
|
Ջրվեժի Գրիգորը«Երբ ամբողջ ընտանիքով ենք պատարագի մասնակցում, զգացողություններս մի տեսակ ամբողջական են»,- ասում է Ջրվեժի Սբ. Աստվածածին եկեղեցու փոքրիկ դպիր Գրիգորը: |











