Շարքի հերոսները դպրոցահասակ երեխաներ են՝ իրենց հետաքրքրություններով և հոգսերով: Բայց կա մի բան, որ նրանք անում են մեծ ջանասիրությամբ` շապիկ են հագնում և Խորան բարձրանում. ծառայում եկեղեցում որպես դպիր:
Յուրաքանչյուր հաղորդում մի պատմություն է, եկեղեցու հետ հաղորդակցության մի դեպք:
Պարբերականությունը՝ երկուշաբթի, ժամը 21:00-ին
|
Սբ. Սարգիս եկեղեցու Էրիկը«Փոքր հասակից ծնողներիս հետ միշտ հաճախում էի եկեղեցի, բայց 13 տարեկանում միայն համարձակվեցի տեր հորը խնդրել, որ շապիկ հագնեմ»: Էրիկը սովորում է ժեստերի լեզուն, ուզում է ծնողներին օգնել, որ պատարագը հասկանան: Էրիկի հետաքրքրությունները մեծ են՝ Երևանի Ս. Սարգիս եկեղեցում շապիկ է հանգում, «Թումո» է հաճախում, ընկերների հետ ակտիվ ժամանակ անցկացնում: Որոշել է ճեմարան ընդունվել ու քահանա դառնալ, ինչպես իր սիրելի տեր Եսային: |
|
Սբ. Զորավոր եկեղեցու ՀայկըՀայկը հայրիկի հետ ամեն կիրակի Սբ. Զորավոր եկեղեցում շապիկ է հագնում, մասնակցում պատարագի: Ասում է՝ ընտանիքի հետ շատ լավ է եկեղեցում: Որոշել է դառնալ կամ հոգևորական, կամ ֆուտբոլիստ, կամ երաժիշտ: |
|
Սբ. Երրորդություն եկեղեցու Արմենը«Սկզբում ես եմ շապիկ հագել, հետո՝ հայրիկս: Ես եմ նրան երգերը սովորեցրել»: Մեր հերոսը Երևանի Ս. Երրորդություն եկեղեցու մանուկ դպիր Արմենն է: |
|
Ռազմիկը«Տատիկից շնորհակալ եմ շատ, եթե ինձ եկեղեցի չտաներ, էդքան լավ ընկերների չէի հադիպի»: Մեր հերոսը Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մանուկ դպիր Ռազմիկն է: |
|
ՎրեժըԱնհամբեր եմ, թե երբ է գալու կիրակին, որ պատարագի գնանք ընտանիքով,-ասում է փոքրիկ Վրեժը: Նա ամեն կիրակի շապիկ է հագնում և խորան բարձրանում: Եկեղեցում շատ ընկերներ ունի, հատկապես սիրում է ամառային ճամբարները եկեղեցու բակում: Շատ է ուզում հոգևորական դառնալ, ասում է՝ դրա համար դեռ երկար ճանապարհ ունի անցնելու: |
|
ԾաղկազարդՀայաստանի տարբեր եկեղեցիներում ծառայող 16 մանուկ դպիրներ Ծաղկազարդի տոնն անցկացրեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, առաջին անգամ պատարագի մասնակցեցին Մայր տաճարի խորանին, ապա՝ հանդիպեցին Վեհափառ հայրապետի հետ ու նվերներ փոխանակեցին: Թե ինչպես էին պատրաստվել այդ օրվան և ինչ ապրումներ ունեցան, պատմում են իրենք՝ մանուկ դպիրները: |
|
Երեք եղբայր«Նարեկը երազում է զինվորական դառնալ, Լևոնը՝ խոհարար, իսկ ես՝ իսկական բժիշկ,-ասում է 8-ամյա Վարդանը,- եղբայրներով սիրում ենք հետաքրքիր խաղեր հորինել, նկարել, բայց ամենից շատ սպասում ենք կիրակիին, որ Սբ. Երրորդություն եկեղեցում պատարագի մասնակցենք ու խորան բարձրանանք: Լավ է երբ երեքով միասին ենք երգում ու աղոթում»: |
|
|
Սբ. Մարիանեի դպիրներըԲագրատն ու Վարդանը երկվորյակներ են: Թե ինչ միջադեպից հետո եղբայրները որոշեցին շապիկ հագնել ու բարձրանալ Աշտարակի Սբ. Մարիանե եկեղեցու խորան, պատմում են Խաչիկ դպիրն ու եղբայրները: |
|
Ջրվեժի դպիրները«Մեր կիրակին շատ լավ է սկսվում. ես, Ռաֆայելն ու հայրիկը շապիկ ենք հագնում ու խորան բարձրանում, Անուշն ու Աստղիկը երգչախմբում երգում են, մայրիկն էլ ուշադիր մեզ է լսում»: Մեր հերոսները Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու դպիրներն են: |
|
Արթուրը և Սարգիսը ՄուղնիիցԱրթուրի և Սարգսի առօրյան փոխվեց, երբ նրանց առաջարկեցին եկեղեցի հաճախել ու շապիկ հագնել: Նրանք օգնում են քահանաներին ուխտագնացությունների ժամանակ, մասնակցում պատարագներին ու ժամերգություններին: Արթուրը երազում է հայտնի երգիչ դառնալ, Սարգիսը՝ ռազմական բժիշկ: |
|
Ազատանի եկեղեցու Արթուրը«Մի անգամ ուխտագնացության ժամանակ դեպք եղավ, ու դրանից հետո մամային խնդրեցի, որ եկեղեցում ծառայեմ»: Տասնամյա Արթուրը Ազատանի Սբ. Ստեփանոս եկեղեցում շապիկ է հագնում և մասնակցում պատարագի: Մեզ հետ կիսում է իր մտորումներն ու պատմում երազանքների մասին. դրանցից ամենակարևորը Ֆրունզիկի պես դերասան դառնալն է: |
|
Ջրվեժի Սբ. Կաթողիկեի ԴավիթըՓոքրիկ Դավիթն մենք հանդիպեցինք Ջրվեժի Սբ. Աստվածածին Կաթողիկե եկեղեցում: Նա մեզ պատմում է առաջին անգամ դպրի շապիկ հագնելու, խորան բարձրանալու և իր երազանքների մասին: |










