Շարքի հերոսները դպրոցահասակ երեխաներ են՝ իրենց հետաքրքրություններով և հոգսերով: Բայց կա մի բան, որ նրանք անում են մեծ ջանասիրությամբ` շապիկ են հագնում և Խորան բարձրանում. ծառայում եկեղեցում որպես դպիր:
Յուրաքանչյուր հաղորդում մի պատմություն է, եկեղեցու հետ հաղորդակցության մի դեպք:
Պարբերականությունը՝ երկուշաբթի, ժամը 21:00-ին
|
ԱրթուրըԱրթուրն ինքը որոշեց մոտենալ տեր հորն ու խնդրել, որ շապիկ հագնի: Մայրիկը անակնկալից հուզվել էր: Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ամեն կիրակի Արթուրը մասնակցում է պատարագի, ուրախությամբ նշում է, որ արդեն երիտասարդաց միության անդամ է: Սպորտում Արթուրը հաջողություններ ունի, բայց որոշել է հոգևորական դառնալ: |
|
ՎռամըՄի անգամ ուխտագնացության ժամանակ Վռամը ցանկություն է հայտնում շապիկ հագնել ու մասնակցել պատարագներին: Այսօր արդեն դպիր է ձեռնադրվել, Երևանի Սբ. Երրորդություն եկեղեցում է ծառայում, որոշել է դառնալ հոգևորական: Սկսել է շարականներ սովորեցնել փոքր եղբորը. մեծ եղբոր օրինակը վարակիչ է: |
|
|
Պանայոտիս Դմիտրիս«Հեռուստացույցով տեսա, թե ինչպես են երեխաները քաղաքներում և գյուղերում դպրություն անում: Առիթ չկար, որ ասեի՝ ես էլ եմ ուզում: Մի անգամ տատիկս քահանա կանչեց տնօրհնեք անելու, օգտագործեցի առիթը և ասացի՝ ես էլ ուզում եկեղեցում դպրություն անել»: Իննամյա Դմիտրին այսօր մեծ ուրախությամբ դպրություն է անում Երևանի Ս. Աննա եկեղեցում: |
|
|
ՀեղինենՄի ուխտագնացությունից հետո Հեղինեն որոշեց գնալ Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցու կիրակնօրյա դասերին, հետո սկսեց մասնակցել պատարագներին, իսկ հետո... |
|
ԱրամըԱմեն ինչ սկսվեց այն պահից, երբ Արամի կնքահայրը նրան նվիրեց «Մանուկների Աստվածաշունչը»: Հիմա նա Սուրբ Երրորդություն եկեղեցում շապիկ է հագնում, բարձրանում է խորան ու մասնակցում պատարագներին: Արամը որոշել է, թե ինչ է դառնալու և հավատում է, որ երազանքը կիրականանա: |
|
|
Դավիթը«Այնքան անհանգիստ երեխա էր, մտածում էինք՝ կկարողանա՞ երկու ժամ կանգնել, շատ էինք զարմացել, որ ուզում է Խորան բարձրանալ ու այնտեղից մասնակցել պատարագներին: Դիմեցինք տեր Նորայրին...» |
|
|
Զորավոր մանկունքԳրիգոր քահանա Գրիգորյանը համոզված է, որ հոգևոր երգը երեխաներին եկեղեցի բերեց և համախմբեց: «Զորավոր մանկունք» երգչախումբը ստեղծվել է մոտ մեկ տարի առաջ, արդեն հասցրել է հանդես գալ համերգային բեմերում, ինչպես նաև` եկեղեցում: Այս անգամ նրանք կատարում են Սուրբ Ծննդյան տոնի երգեր: |
|
|
Հայկը և ՄարիամըԵրբ մայրիկը սկսեց երգել Առինջի Սբ. Հովհաննես եկեղեցու երգչախմբում, փոքրիկ Մարիամը չկարողացավ անտարբեր մնալ... |
|
|
Երգի լույսըՄարգարիտան և Նունեն երգում են Առինջի Սբ. Հովհաննես եկեղեցու երգչախմբում: Սիրում են հատկապես ուխտագնացությունները, երբ միասին ճամփորդում են, երգում, այցելում տարբեր եկեղեցիներ: Իսկ երազանքները տարբեր են. Մարգարիտան երազում է դառնալ ռազմական բժիշկ, Նունեն՝ երգչուհի... |
|
|
ՍամվելըԵրկար սպասելուց հետո, վերջապես, իրականացավ Սամվելի երազանքը. մկրտվեց, շապիկ հագավ ու բարձրացավ խորան: Կիրակիները ավելի ուրախ ու բովանդակալից դարձան, ընտանիքով են հաճախում Մասիսի Սբ. Գևորգ եկեղեցի: Սամվելը փոքրիկ քրոջն օգնում է, որ նա էլ եկեղեցու երգչախմբում երգի: Շատ է ուզում հոգևորական դառնալ... |
|
|
ՍարգիսըԱմեն կիրակի զբոսնել, շախմատ խաղալ, կիթառ նվագել, ջանալ իրականացնել որոշումը՝ դառնալ իրավաբան: Սա Աշտարակի սբ. Մարիանե եկեղեցու մանուկ դպիր Սարգսի առօրյան է: Մյուս մանրամասների մասին պատմում են տեր հայրը, քույրը և հենց ինքը՝ Սարգիսը: |
|
|
Հակոբի երազըԱրդեն երեք տարի է, Հակոբի ընտանիքը հաճախում է Օշականի Սբ. Մաշտոց եկեղեցի: Սկզբում շատ դժվար էր երեք ժամ մասնակցել պատարագին: Բան չէի հասկանում: Բայց երբ Հակոբիկին տեսա խորանի վրա... Հիմա եմ հասկանում, ինչ ենք կորցրել նախկինում»,-ասում է Հակոբի մայրը: Իսկ ամեն ինչ սկսվեց Հակոբի երազից... |


