Գոշավանքի նորոգումը այս տարի էլ չի ավարտվի. Մշակույթի նախարարի այցը Գոշավանք

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը լրագրողների և շինարարական աշխատանքների պատասխանատուների հետ այցելեց Գոշավանք՝ պարզելու ինչպես է ընթանում 12-13-րդ դարերի պատմամշակութային կոթողի գլխավոր՝ Ս. Աստվածածին եկեղեցու ծածկի վերականգնումը: Թեև «Արհովշին» ընկերության ներկայացուցիչը հայտնեց, որ նոյեմբերի 25-26-ին կավարտեն այս տարի նախատեսված աշխատանքը, սակայն նախարարը և մասնագետները տեղում խորհրդակցելով եզրակացրին, որ օդի ցածր ջերմաստիճանն արդեն վնասաբեր է շինաշխատանքի համար, և հարկ է պարզապես պահպանության համար ժամանակավոր ծածկեր ունենալ: 

2017-11-20
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ