Զինվորների աշխատանքների ցուցահանդեսով դեկտեմբերի 8-ին Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում մեկնարկեց ԶՈՒ հոգևոր առաջնորդության հիմնադրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունը։ Ամենայն հայոց կաթողիկոսն ու Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ցուցահանդեսի առաջին այցելուներն էին։ Հոբելյանական միջոցառումը շարունակվեց թատրոնի դահլիճում։ Վեհափառ հայրապետն ուրախությամբ արձանագրեց, որ 20 տարվա ընթացքում առաջնորդությունն ունեցել է 300-ից ավելի գնդերեց, որոնք ոչ միայն զորացրել են զինվորների հավատքը, այլև բարձր պահել նրանց մարտական ոգին, եղել նրանց աջակիցն ու զորակիցը հայրենիքի պաշտպանության գործում։
2017-12-11
Telecast type: Լուր Ռեպորտաժ