Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի նախաձեռնությամբ կազմակերպված հոբելյանական երեկոն նվիրված էր Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի քահանայական ձեռնադրության 30, եպիսկոպոսական ձեռնադրության 20 և թեմակալ առաջնորդության 21-րդ հոբելյաններին: Սրբազանին շնորհավորեցին նրա մտերիմները, հոգևորականներ, պետական գործիչներ, բարերարներ: Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը Սեպուհ սրբազանին փոխանցեց հայրապետական ուղերձը և Գարեգին Բ հայրապետի կողմից ձեռաց խաչ նվիրեց:
2017-12-15
Telecast type: Լուր Ռեպորտաժ