OuIi_tlSa7M

Մայր Աթոռ Ս. Էջմիածին այցելեցին և Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի օրհնությունը ստացան շուրջ երեք տասնյակ ուխտավորներ Միացյալ Նահանգների հայոց արևելյան թեմից: Ուխտավորների խումբը եկել էր Նյու Յորքից, Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Աբրահամ քահանա Մալխասյանի առաջնորդությամբ: Մեծ մասն առաջին անգամ էր հայրենիքում: 

2018-08-19
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ