Աննախադեպ հալածանք Հայ եկեղեցու դեմ․ ռումինական և բուլղարական մամուլի արձագանքը


Ռումինական և բուլղարական առաջատար լրատվամիջոցները հատուկ ուշադրությամբ արձագանքում են Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր առաջնորդի և բարձրաստիճան հոգևորականների դեմ հարուցված քրեական վարույթներին։ Արտասահմանյան մամուլը տեղի ունեցողը որակում է որպես աննախադեպ հալածանք և քաղաքական հաշվեհարդար՝ նշելով, որ եկեղեցու ներքին գործերին պետության միջամտությունը վկայում է Հայաստանում ժողովրդավարական սկզբունքներից նահանջի մասին։

 

Հայոց Հայրապետի ծննդյան 75-ամյակը և կեսդարյա հոգևոր ճանապարհը


Այսօր, օգոստոսի 21-ին լրանում է Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 75-ամյակը, որի կենսագրության մեծ մասը հոգևոր ծառայության նվիրյալ ճանապարհ է։ Լուսավորչի գահի 132-րդ գահակալը, աշխարհասփյուռ հայ եկեղեցու հովվապետը, շարունակում է իր կեսդարյա ճանապարհը որպես հեռատես հովիվ, հանձնառու եկեղեցապետ և հոգևոր հայր՝ հոգալով իր ժողովրդի ամեն ցավն ու կիսելով ամեն ուրախությունը։

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին


Օգոստոսի 19-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Քրիստոնյա գործարարների միության» անդամներին՝ Տեր Արարատ քահանա Պողոսյանի և միության համահիմնադիր Շավարշ Կարապետյանի գլխավորությամբ։ Ողջունելով միության անդամների այցը՝ Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը փոխանցեց ներկաներին և կարևորեց նման նախաձեռնությունների դերը հայրենիքի զարգացման ու հանրային կյանքի շենացման գործում։

Մեռելոց. Ննջեցյալների հիշատակի պատարագ Մայր Աթոռում


Սուրբ Տիրամոր Վերափոխման տոնի հաջորդ օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Թորգոմ վարդապետ Տոնիկյանի կողմից մատուցվել է ննջեցյալների հիշատակի Սուրբ Պատարագ և կատարվել է հոգեհանգստյան կարգ։ Եկեղեցու վարդապետության համաձայն՝ մահը մարդու գոյության ավարտը չէ, այլ անցում դեպի հավիտենական կյանք, և Մեռելոցին՝ Եկեղեցին աղոթքով ու հիշողությամբ միավորում է ապրողներին ու ննջեցյալներին։

 

Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի հայտարարությունը՝ ի պաշտպանություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի


Թեմի առաջնորդը, հոգևոր դասը, թեմական խորհուրդն ու հարակից մարմինները հանդես են եկել հայտարարությամբ՝ իրենց ամբողջական զորակցությունը հայտնելով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, վեց եպիսկոպոսներին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:

 

Ներսես արքեպիսկոպոս Մելիք-Թանգյան


20-րդ դարասկզբի քաոսի, պատերազմների ու կայսրությունների փլուզման արյունոտ դարաշրջանում ապրեց ու գործեց մի հոգևորական, որին ցարական ժանդարմերիան անվանում էր «վտանգավոր հեղափոխական», խորհրդային ՉԵԿԱ-ն նրա դեմ մահափորձեր էր կազմակերպում, իսկ Իրանի ու Սյունիքի հայությունը համարում էր իր փրկիչն ու հովիվը: Ներսես արքեպիսկոպոս Մելիք-Թանգյան, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ: Մարդ, ով խաչը ձեռքին կանգնած էր պետականության առաջնագծում:

 

Տեղի է ունեցել Մայր Աթոռի կրթական հաստատությունների տարեվերջյան մանկավարժական ժողովը


Գևորգյան հոգևոր ճեմարանում կայացել է Մայր Աթոռի կրթական հաստատությունների՝ Գևորգյան ճեմարանի և Վազգենյան հոգևոր դպրանոցի տարեվերջյան ամփոփիչ մանկավարժական ժողովը, որը նախագահել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ժողովի ավարտին Նորին Սրբությունը օրհնության և գնահատանքի խոսքով դիմել է հոգևոր հովիվներ կրթող մանկավարժներին, հորդորել համբերատար ու սկզբունքային լինել կարևոր հարցերում, կրթության մշակներին մաղթել քրտնաջան ու արդյունաբեր աշխատանք և առատ հունձք:

 

Բելգիայի համայնքում կազմակերպված ճամբարում ծանոթացել են հայկական մշակութային ժառանգությանը


Շուրջ 120 երեխաներ և պատանիներ, 43 հոգևորականներ, ուսուցիչներ և կամավորներ երեք օր անցկացրել են աղոթքի, գիտելիք ձեռք բերելու, խաղերի և հոգևոր ուրախության մթնոլորտում։ Այդ օրերի ընթացքում պատանիները բացառիկ հնարավորություն են ունեցել խորացնել քրիստոնեական հավատքի մասին գիտելիքը, երգի, պարի, կրթական ու ժամանցային բազմազան ծրագրերի միջոցով ճանաչել հայկական հոգևոր ու մշակութային ժառանգությունը։

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրել է Էջմիածնի 14/11 ընտրական տեղամասում


Նորին Սրբությունն ընտրատեղամաս է ժամանել Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ։ Ընտրությունից հետո Ամենայն Հայոց Հայրապետը պատասխանել է ընտրատեղամասի մոտ հավաքված լրագրողների հարցերին:

 

Միքայել ՀԵզեման


«Հայոց ցեղասպանությունը» գրքի հայերեն հրատարակության առիթով Հայաստանում էր գերմանացի գրող, պատմաբան, ուսումնասիրող Միքայել Հեզեմանը: Հարցազրույցում նա պատմում է Հայոց ցեղասպանության մասին նորահայտ արխիվների, իր ուսումնասիրությունների մասին, այն զուգահեռների, որոնք գտել է՝ համեմատելով Երիտթուրքական և նացիստական ոճիրները։ Միքայել Հեզեմանն անդրադառնում է նաև Հայաստանում ներկայումս ընթացող հակաեկեղեցական արշավին, քննում և դատապարտում նման իրավիճակը՝ չեզոք ուսումնասիրողի դիտանկյունից:

Հունիսի 7-ին Հայ Առաքելական Եկեղեցին կտոնախմբի Սուրբ Էջմիածնի տոնը


Տոնի առիթով Մայր Տաճարում պատարագ կմատուցվի, որի ժամանակ կհնչի աղոթք Հայոց Եկեղեցու, ժողովրդի և հայրենիքի համար: Կկատարվի նաև մաղթանք՝ հանուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության։ Սուրբ Էջմիածնի տոնը Հայ Առաքելական Եկեղեցու կարևորագույն տոներից է, որը նվիրված է Մայր Տաճարի հիմնադրման տեսիլքին։ Ըստ ավանդության՝ 301 թվականին, քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը տեսիլք է ունեցել՝ տեսել է երկնքից իջնող Քրիստոսին, որը ոսկե մուրճով հարվածել և ցույց է տվել ապագա տաճարի տեղը։

 

Համիլթոնի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում կայացել է Կանադայի թեմի 42-րդ տարեկան ժողովը


Ժողովականները խորը մտահոգություն են արտահայտել Հայ Եկեղեցու և ազգի կյանքին ազդող վերջին զարգացումների վերաբերյալ, անընդունելի համարել Հայաստանում հոգևորականների շարունակական հալածանքն ու թիրախավորումը, որոնք նվազեցնում, խաթարում և արժեզրկում են դարավոր հոգևոր, բարոյական, մշակութային և ազգային արժեքները: Ժողովը դատապարտել է այսպես կոչված «Բարեփոխումների Խորհուրդը»՝ այն համարելով Հայ Առաքելական Եկեղեցու կանոնական կարգին, սրբազան ավանդույթներին և եկեղեցական կառավարմանը հակասող անօրինական նախաձեռնություն: