Տեղեկատվական հոսանքների առատության մեջ գրականությունը նոր, առավել գրավիչ միջոցներով մատուցվելու անհրաժեշտություն ունի: Դրանցից մեկը գրողի հետ անմիջական շփումներ կազմակերպելն է: Օրերս այդպիսի մի հանդիպում տեղի ունեցավ բանաստեղծ և արձակագիր Արմեն Շեկոյանի հետ Ականաթ» սրճարանում: Գրողի վաթսունամյակին նվիրված կամերային այս միջոցառումը նախաձեռնել էր Ինքնագիր» գրական ակումբը:
2015-12-17
Telecast type: Լուր Ռեպորտաժ