Սեպտեմբերի 13- ին` Խաչվերացի նախատոնակին, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվեցին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու զանգերն ու խաչքարը: Քանդակագործ Տիգրան Մարգարյանի պատրաստած ճերմակ ֆերսիտե կոթողը եկեղեցու բակում տեղադրվել է ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանի ընտանիքի բարերարությամբ` անվանի բժշկի հիշատակին: Պղնձանձույլ զանգերը պատրաստվել են Մոսկվայում՝ Սամվել Շահնազարյանի նվիրատվությամբ:
2014-09-15
Telecast type: Լուր Ռեպորտաժ