Ցուցահանդեսը առավելապես ներկայացնում է երիտասարդ և միջին սերնդի արվեստագետների ստեղծագործությունները: Արտահայտչամիջոցների տարբերությունն ավելի հետաքրքիր ու ակնառու դարձնելու համար ընդգրկվել են նաև 60-70-ականների արվեստագետների աշխատանքներ: Հակոբ Հակոբյան, Մարկոս Գրիգորյան, Արտո Չաքմաքչյան. ավագ սերնդի աշխատանքների կողքին են Վահագն Համալբաշյանի, Կարեն Բարսեղյանի, Արշակ Սարգսյանի, երիտասարդ այլ հեղինակների ստեղծագործություններ:
2014-09-18
Telecast type: Լուր Ռեպորտաժ