Հայոց կաթողիկոսական գահի հիմնադիր, ժամանակի խոշորագույն քարոզիչ Ս. Գրիգոր Լուսավորչի հետ կապված կարևոր տոներից Ելն ի Վիրապը հաջորդում է Հռիփսիմյանց և Գայանյանց կույսերի հիշատակությանը: Նոր նահատակված սրբուհիների անթաղ մարմինները հողին հանձնելը և նրանց գերեզմանների վրա վկայարաններ կառուցելը Լուսավորչի առաջին գործերից էր՝ Խոր Վիրապից ազատ արձակվելուց հետո: Թեև նա շատերիս հայտնի է որպես կրոնական գործիչ, սակայն ավելի քան 1700 տարիների ուսումնասիրությունները փաստում են հայոց առաջին հայրապետի բացառիկ գործունեությունը ազգային կյանքում:
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Սուսաննա Պետրոսյան
2015-06-07
Telecast type: Լուր Ռեպորտաժ