Փաստաբան Արա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ դատարանը պարտավորեցրել է քննչական մարմնին քրեական վարույթ նախաձեռնել դեկտեմբերի 18-ին հակաեկեղեցական արշավի շրջանակում Մայր Աթոռում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Դեկտեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները քաղաքացիներին կոչ էին արել հաջորդ օրը հավաքվել Մայր Աթոռում և պահանջել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը: Դեկտեմբերի 18-ին հակաեկեղեցական արշավի մասնակիցները Մայր Տաճարի մոտ դրսևորել էին խուլիգանական վարքագիծ: Թեև փաստի առթիվ հաղորդում էր ներկայացվել, սակայն քննչական մարմինը որոշել էր վարույթ չնախաձեռնել, ինչին կողմ էր արտահայտվել նաև դատախազությունը:

 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Լուսինե Բալյան
2026-04-27
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ