Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառի) տոնին Գեղարքունիքի թեմի առաջնորդ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանի գլխավորությամբ ուխտագնացություն է կազմակերպվել Վարդենիկի 11-13-րդ դարերի Իշխանավանք, որտեղ մատուցվել է տոնական Սուրբ Պատարագ և կատարվել անդաստանի կարգ: Միջոցառման ընթացքում սրբազան հայրն օրհնության գրեր է հանձնել սրբավայրի բարեկարգմանն աջակցած բարերարներին: Տոնախմբությունը շարունակվել է Արմաղան լեռան բարձունքում՝ Սուրբ Հարություն եկեղեցու հարևանությամբ, որտեղ Սուրբ Պատարագի մատուցումից և ավանդական ջրցողումից հետո հնչել է ազգային երգ ու պար:

 
2026-07-12
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ