Alt

Գարեգին Բ Հայրապետի գահակալության և օծման 14-ամյակը

Նոյեմբերի 3-ին Հայ եկեղեցին նշեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական օծման և գահակալության 14-րդ տարեդարձը:
Այս օրերին Նորին Սրբությունն ու նրա գլխավորած պատվիրակությունը Հարավային Կորեայում են` մասնակցելու Բուսան քաղաքում անցկացվող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 10-րդ համագումարին:
Վեհափառ Հայրապետի գահակալության տարեդարձի առթիվ Մայր Աթոռը բազմաթիվ շնորհավորական հեռագրեր է ստացել: Գարեգին Բ-ին շնորհավորում և բեղմնավոր գործունեություն են մաղթում եկեղեցապետեր, պետական այրեր ու հավատացյալներ:

2013-11-21
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ