Այսօր երեկոյան Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետիսը տրվեց հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և հայ առաքելական բոլոր եկեղեցիներում: Միածնաէջ տաճարից հոգևորականների թափորը, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի առաջնորդությամբ, շարժվեց դեպի Վեհարան: Այստեղ կատարվեց տարվա առաջին տնօրհնեքը, օրհնվեց Հայոց հայրապետի նստավայրը, հացը, ջուրը, աղը:
2016-01-05
Telecast type: Լուր Ռեպորտաժ