Հոբելյանական համերգին մասնակցել են բազմաթիվ հայտնի երաժիշտներ: Լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին և Հայաստանի երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը հունվարի 25-ին Երևանում հանդիպել են լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Դրան հաջորդել է նվագախմբի տասնամյակին նվիրված «Նվագախմբի ձայնը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմը նկարահանել է ֆրանսիական 7Art Film Media ընկերությունը:
2016-01-30
Telecast type: Լուր Ռեպորտաժ