Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ հուշ-երեկո`նվիրված կոմպոզիտոր Ստեփան Լուսիկյանի ծննդյան 60-ամյակին: Հնչեցին կոմպոզիտորի կամերային ստեղծագործությունները: Ապրելով ընդամենը 45 տարի`Ստեփան Լուսիկյանը հայ երաժշտարվեստին կտակեց ստեղծագործություններ, որոնք մինչ օրս տարբեր երգիչների ու երաժիշտների երկացանկում են:
2016-03-26
Telecast type: Լուր Ռեպորտաժ