Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդն ընդարձակ հարցազրույց է տվել «Россия24» հեռուստաալիքին


Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը խոսել է Հայաստանում եկեղեցու հանդեպ սկսած հալածանքի մասին։ Նա նկատել է, որ իշխանությունը խոչընդոտում է եկեղեցու բնականոն կյանքին, իշխանության ցուցումով դատավորները թեմակալ առաջնորդ են նշանակում և ստիպում վերականգնել կարգալույծ հոգևորականի կարգը:

 

Աշտարակի հայորդյաց տանը կայացել է «Վրձնյալ շարականներ» պատկերագրքույկի շնորհանդեսը


Փոքրիկ հեղինակները, կրթօջախի ուսուցիչների առաջնորդությամբ, ուսումնասիրել են հայ միջնադարյան շարականագիրների ստեղծագործությունները, սովորել շարականները, ապա՝ վերածել պատկերի: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, երեխաների աշխատանքները հրատարակվել են առանձին գրքույկով:

 

Լույս է տեսել Մայր տաճարի նորոգությունների մասին արխիվային փաստաթղթերի ժողովածու


Հատորը նվիրված է Մայր տաճարի վերաօծմանը և Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 25-րդ տարեդարձին: Ժողովածուն կազմել են Ասողիկ աբեղա Կարապետյանը և պատմաբան Գոհար Ավագյանը: Հատորում ներառվել են 7-ից 21-րդ դարերի փաստաթղթեր Մաշտոցյան Մատենադարանից, Հայաստանի ազգային արխիվից և Մայր Աթոռի արխիվից:

 

Երևանի Մայր տաճարի կառուցման հուշաքարը դրվել է 1990 թվականին, մարտի 31-ին


36 տարի առաջ մարտի 31-ին Երևանի կենտրոնում հուշաքար տեղադրվեց, որն օրհնեց անձամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս, երջանկահիշատակ Վազգեն Առաջինը՝ հայտարարելով, որ նորանկախ, անաստվածության լուծը թոթափած երկրում տասնամյակների ընդմիջումից հետո նոր սրբավայր կկառուցվի: Հիմնարկեքի արարողությունը կատարել է Գարեգին Ա Հայրապետը, իսկ բացումն ու օծումը Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հենց նրա հոգածությամբ տաճարի կառուցման ընթացքում հաղթահարվեցին բազմաթիվ խնդիրներ և մայրաքաղաքի մայր եկեղեցին հառնեց Երևանի կենտրոնում:

 

Վարչական և իրավական խոչընդոտների հետևանքով Էջմիածնում չի բացվում Թումո կենտրոն


Շուրջ 2000 երեխայի համար նախատեսված ժամանակակից կրթական համալիրի նախագիծը վաղուց պատրաստ է։ Պատրաստվել է ճարտարապետական նախագիծը, թե եռաչափ վիզուալիզացիա և անիմացիա: Քաղաքի համար կարևոր այս նախաձեռնությունը կանգ է առել ոչ թե գաղափարի կամ միջոցների բացակայության պատճառով, այլ վարչական և իրավական խոչընդոտների հետևանքով։ Վերջերս էլ ընդունված օրենսդրական փոփոխություններով՝ եկեղեցուն այլևս հողատարածք չեն տրամադրում:

 

Նեապոլում Գրիգոր Լուսավորչին նվիրված Մուտն ի Վիրապ տոնի առթիվ Պատարագ է մատուցվել


Նեապոլի Սուրբ Գրիգոր եկեղեցում սրբի մասունքներին հաղորդակցվելու և Պատարագին մասնակցելու համար ուխտավորներ են ժամանել 11 երկրից՝ Հունաստանից, Իսպանիայից, Բելգիայից, Նիդեռլանդներից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Ուկրաինայից, Բուլղարիայից և Իտալիայի տարբեր քաղաքներից: Նրանցից շատերը ժամանել են կազմակերպված խմբերով և իրենց հոգևոր հովիվների ուղեկցությամբ։ Սուրբ Պատարագը մատուցել է Արևմտյան Եվրոպայում Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը՝ Իտալիայի, Իսպանիայի և Լեհաստանի հայ համայնքների հոգևոր հովիվների մասնակցությամբ։

 

Վեհափառ Հայրապետը ցավակցագիր է հղել վրաստանի կաթողիկոս-պատրիարքի վախճանման առիթով


Ամենայն Հայոց Կաթողիկոսի ցավակցագրում ասվում է, որ Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի բազմամյա հովվապետական ծառայության ընթացքը վկայություն եղավ հավատքի ամրության ու հոգևոր նվիրյալ առաջնորդության։ Նրա հովվապետությունը նշանավորվեց Վրաստանում հոգևոր կյանքի վերազարթոնքով, եկեղեցական կյանքի զորացմամբ և աշխուժացմամբ։ Դժվարին ժամանակներում երջանկահիշատակ Պատրիարքը հայրական իմաստությամբ և սիրով առաջնորդեց իր հավատավոր հոտը՝ հաստատուն պահելով Վրաց Սուրբ Եկեղեցու առաքելությունը։

Սուրբ Հարության տաճարը փետրվարի 28-ից փակ է ուխտավորների համար՝ ծեսեր չեն կատարվում


Երեք քրիստոնեական հիմնական համայնքները՝ Հայ առաքելական, Հունական ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիները, չեն կարողանում Հարության տաճարում իրականացնել ժամերգություն, պատարագ, որևէ ծիսական արարողություն։ Խոսքը մի վայրի մասին է, որտեղ, ըստ քրիստոնեական ավանդության, տեղի են ունեցել Խաչելությունն ու Հարությունը։ Եվ հենց այստեղ է ամեն տարի, Հարության տոնին դուրս բերվում Սուրբ կրակը և բաշխվում հավատացյալներին: Պաշտոնական բացատրությունը՝ անվտանգությունն է։

Մակարավանքում Տավուշի թեմի հոգևորականները միասնական ժամերգություն են անցկացրել


Պահքի շրջանում, Սուրբ Հարության տոնին ընդառաջ, խոկումն ու աղոթքը հոգևոր կատարելության ձգտող մարդկանց ուղեկիցն են՝ քննելու հոգևոր կյանքն ու սեփական ներաշխարհը: Հոգևոր հայրերն այցելել են Աչաջուր գյուղի 34 ընտանիքների, միասնաբար աղոթք բարձրացրել հավատացյալների օջախներում և հոգևոր զրույցներ ունեցել մարդկանց հետ։ Բոլոր ընտանիքների երեխաներին հոգևոր հայրերը «Աշակերտի Աստվածաշունչ» են նվիրել:

 

Մաշտոցյան Մատենադարանում ցուցադրվում է Շուրիշկանի զորավոր Ավետարանը


Մարտի 10-ից մեկ ամսով Մատենադարանում ցուցադրվում է ճանաչված ձեռագրերից մեկը՝ Շուրիշկանի զորավոր Ավետարանը: Միակ և եզակի ցուցանմուշով ցուցադրությունը մեծ ուշադրություն է գրավել, բազմաթիվ այցելուներ կան: Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը գրվել է Վանի Քաջբերունի գավառի Ասպիսնակ գյուղում, Թուրվանդա անունով կնոջ պատվերով: Սրբության համբավ ձեռք բերած Ավետարանը մի քանի անուն է ունեցել՝ կոչվել է Պապ, Կարմիր Ավետարան, նաև Սուրբ Բարսեղ՝ Բարսեղ քահանայի կամ էլ Սուրբ Բարսեղ Կեսարացի վանքի պատվին, որտեղ պահվել է որոշ ժամանակ:

 

Դատավորի կերպարը՝ Սուրբ Գրքից մինչև Մխիթար Գոշ


Դաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովվի և ծխական համայնքի նախաձեռնությամբ կազմակերպվել է հանդիպում–բանախոսություն՝ նվիրված Դատավորի կիրակիին։ Իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Ռուբեն Մելիքյանը «Մխիթար վարդապետ Գոշը՝ արդար դատավորի որոնումներում» թեմայով բանախոսություն է կարդացել: Ըստ նրա՝ Դատաստանագիրքը դատական ուղեցույց է, որը դարերով օգնել է ձևավորել դատական համակարգված պրակտիկա, ընդգրկելով քաղաքացիական, քրեական, ընտանեկան և եկեղեցական իրավունք:

Իսրայելական հրթիռակոծությունը մոտեցել է Բեյրութի հայկական թաղամասին՝ Բուրջ Համուդին


Լիբանանում հայկական բարեսիրական կառույցները գործում են, սակայն ըստ «Վանա ձայն» հայկական ռադիոկայանի տնօրեն Վիգեն Ավագյանի՝ եթե պատերազմը երկարաձգվի, կամ սաստկանա, երկրում հումանիտար աղետ կսկսվի: Պաշտոնական տվյալներով՝ Բեյրութում մինչև երկու միլիոն բնակչություն կա, շուրջ հիսուն հազար հայ է ապրում: Լիբանանը Ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև ամբողջ հայկական սփյուռքի ամենակենսունակ ու կարևոր գաղթօջախն է: