Alt

Ապրիլի 5-ին Ս. Գր. Լուսավորչի՝ Խոր Վիրապ մտնելու հիշատակության օրն է


Արդեն մեկ շաբաթ է՝ Facebook սոցիալական ցանցում երիտասարդական միությունները հայտարարություններ են տարածում ապրիլի 5-ին Խոր Վիրապի վանական համալիր ուխտագնացություն կազմակերպելու մասին: Այդ օրը մեր եկեղեցին հիշատակում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի մուտքը Վիրապ: Ապրիլի 5-ին բաց կլինեն Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի, Խոր Վիրապի վանքի ու Լուսավորչի անունը կրող բոլոր եկեղեցիների վարագույրները, որոնք փակ են պահքի շրջանում: Կմատուցվի Ս. Պատարագ:

Alt

Անիրավ դատավորի կիրակի. պատարագ Ս. Էջմիածնում


Մեծ պահքի հինգերորդ կիրակին կոչվում է Անիրավ դատավորի: Առակը ցուցում է համառ ու անդադար աղոթքի կենսական անհրաժեշտության մասին: Այս տարի մարտի վերջին կիրակիին տեղացած առատ ձյունն ու ցրտահարությունը անակնկալ էր: Հավատացյալներն այս կիրակի աղոթում էին նաև բերքի պահպանման համար:

Alt

Այսօր Քեսաբի ահաբեկչության 10-րդ օրն է


Տարհանված քեսաբահայությանը օգնություն են ցուցաբերում Կիլիկիո կաթողիկոսությունը, ՀԲԸՄ-ի Լիբանանյան գրասենյակը, Ամերիկայի, Կանադայի, Ֆրանսիայի և այլ երկրներկի հայ համայքները, Սիրիայի կառավարությունը:
Մարտի 29-ին տասնյակ հայեր, սիրիացիներ և բուլղարներ Սոֆիայում թուրքական դեսպանատան դիմաց բողոքի ցույց են իրականացրել:

Alt

Ս. Էջմիածինը կշարունակի աջակցությունը սիրիահայությանը


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտել է Քեսաբում ծայրահեղականների իրականացրած ահաբեկչական գործողությունները: Հայոց հովվապետը Մայր Աթոռում հրավիրված խորհրդակցության ընթացքում հաստատել է, որ Սուրբ Էջմիածինը աշխարհասփյուռ իր թեմական կառույցներով շարունակելու է աջակցությունը սիրիահայությանը:

Alt

Օծվեցին Վանաձորի Ս. Աստվածածին եկեղեցու զանգերը


Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ սրբազանը Ս. Աստվածածին եկեղեցու զանգերը օրհնելուց հետո բարերար Արտակ Էվոյանին օրհնության գիր հանձնեց:

Alt

Հովհան Որոտնեցի և Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օր


Հովհան Օձնեցի Հայրապետի հետ մեր եկեղեցին հիշատակում է նաև նշանավոր աստվածաբաններ Հովհան Որոտնեցուն, Գրիգոր Տաթևացուն և Երուսաղեմի 4-րդ դարի հայտնի քարոզիչ Սբ. Հովհան Հայրապետին:

Alt

Ուխտագնացություն Օձուն և Արդվի


Ամեն տարի Մեծ Պահքի երրորդ շաբաթ օրը հարյուրավոր ուխտավորներ են գալիս Օձուն և Արդվի՝ նշելու Հովհաննես Օձնեցու հիշատակության օրը:
Այդ օրը Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ սրբազանի և Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հանդիսապետությամբ համայնքի հոգևոր հովիվ Տ. Վրթանես քահանա Բաղալյանը բաց պատարագ մատուցեց:

Alt

Տնտեսի կիրակի. պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Այս կիրակի՝ մարտի 23-ին, հիշատակվում էր անիրավ տնտեսի մասին Ավետարանական առակը: Տնտեսի կիրակին պարտքերը ներելու և չքավորների հետ ունեցվածքը կիսելու խորհուրդն ունի:

Alt

Նորաօծ քահանաները՝ պահքի մեջ


Տասը քահանա 40-օրյա պահեցողության շրջան է անցնում Մայր Աթոռում: Նորաօծ հոգևորականների համար նախատեսված պահեցողությունը կավարտվի Ծաղկազարդի տոնին` ապրիլի 13-ին:


Alt

Լոռու մարզի Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքը՝ առավել վտանգված հուշարձանների ցանկում


Եվրոպա Նոստրա» մշակութային ժառանգության եվրոպական առաջատար կազմակերպությունը և Եվրոպական ներդրումային բանկ-ինստիտուտը հայտարարել են այս տարվա առավել վտանգված հուշարձանների և տեսարժան վայրերի նախնական ցանկը: Ցանկում 11 հուշարձաններից մեկը Լոռու մարզի 7-րդ դարի Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքն է:

Alt

Անառակի կիրակի. պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Մարդն իր կյանքում կամա թե ակամա մեղքեր է գործում, սակայն երանելի է այն մարդն, ով, ինչպես անառակ որդին, քաջություն կունենա զղջալու և գործած մեղքերի համար Աստծուց ներողություն խնդրելու` ասելով. Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ և Քո առաջ,- ասաց Հովնան սրբազանը Մեծ պահքի երրորդ՝ Անառակի կիրակիի պատարագին:

Alt

ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն»


ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնում» հոգեբանների ու մանկավարժների հետ համատեղ աշխատում է նաև Մասիսի Ս. Գևորգ եկեղցու հոգևոր հովիվ Տ. Աշոտ քահանա Սաֆարյանը:
Օրերս կենտրոն էին այցելել նաև եկեղեցու երիտասարդաց միության անդամները: