|
|
Ս. Ծնունդը ԲեթղեհեմումՀունվարի 18-ին և 19-ին Երուսաղեմի հայոց պատրիարքությունում տոնել են Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը: Բեթղեհեմի Ս. Ծննդյան տաճարում 5 տարբեր օրերի ընթացքում տարբեր եկեղեցիներ Պատարագ են մատուցում: Հայ եկեղեցին ընտրել է հունվարի 18-ը, որ Հուլյան տոմարի համաձայն հունվարի 6-ն է: |
|
|
Ինչպես են նշել Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը մեր եկեղեցու մի շարք թեմերումՎրացի պետական այրերը շնորհավորել են վիրահայերին Սուրբ Ծննդի կապակցությամբ:
|
|
|
Տնօրհնեք «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամումԲռնությունների ենթարկված կանանց ապաստան Լայթ հաուս Արմենիա» բարեգործական հիմնադրամում տնօրհնեքի արարողություն է կատարվել: Տ. Պարթև քահանա Աշուրյանը օրհնել է հաստատությունն ու բնակիչներին փոխանցել Ս. Ծննդյան բարի Ավետիսը: |
|
|
Հայորդյաց տների տոնական համերգը «Արամ Խաչատրյան» համերգասրահումՄայր Աթոռ Ս. էջմիածնի հովանու ներքո գործող հայորդյաց տների սաները Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ բարեգործական համերգ էին նախաձեռնել: Արամ Խաչատրյան» համերգասրահի դահլիճում սիրահայ, գիշերօթիկ դպրոցների, մանկատների և հասարակական կազմակերպությունների մոտ 3500 երեխաներ էին:
|
|
|
«Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրը ՎանաձորումՎանաձորի Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցասեր երիտասարդաց միության անդամները Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագրի շնորհիվ այս տարի օգնել են 50-ից ավելի ընտանիքների: |
|
|
Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ծննդյան 50 ու ձեռնադրության 25-ամյակըՇիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը ծնվել է Գյումրիում` սսեցի Արտաշեսի և հաճնեցի Իսկուհու ընտանիքում: Նրանց տունը Սուրբ Աստվածածին Յոթվերք եկեղեցու հարևանությամբ է գտնվել: Հոգևոր կրթությունը սրբազանը ստացել է Գևորգյան ճեմարանում: 25 տարի առաջ ձեռնադրվել է կուսակրոն հոգևորական ու համալրել գերդաստանի եկեղեցականների շարքը: Աջապահյանների տոհմը տվել է կաթողիկոսներ, եպիսկոպոսներ ու վարդապետներ: Միքայել Սրբազանն իր ուղին այլ կերպ չի պատկերացրել: |
|
|
Վեհափառ Հայրապետի նվերները սիրիահայ մանուկներինՄայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանը տոներին ընդառաջ այցելում է հանրակրթական դպրոցներ, հանդիպում սիրիահայ աշակերտներին, փոխանցում Վեհափառ Հայրապետի նվերները: Ծրագրի իրականացմանն աջակցում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը: |
|
|
Սարկավագական ձեռնադրություն Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցումԴեկտեմբերի 24-ին մեր եկեղեցին նշեց Ս. Ստեփանոս նախասարկավագի տոնը: Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Սուրբ Պատարագի ընթացքում սարկավագական ձեռնադրություն կատարվեց: 22 ճեմարանցի, քահանայից պատրաստման լսարանի 17 ուսանող և Սյունյաց թեմից մեկ սպասավոր համալրեցին Հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասը: |
|
|
Հոգևոր երգեր Արտակ սարկավագ Ղևոնդյանի կատարմամբԵրգելիս հուզվում եմ, այդ հուզումն արդյունք է ներքին պատասխանատվության: Առավելապես, հոգևոր երգերի կատարման ժամանակ, որովհետև փորձում ես կապ ստեղծել Աստծո և մարդու միջև»,-ասում է Արտակ սարկավագը: |
|
|
Խոշորագիր Ավետարան կույրերի համարՀայաստանի Աստվածաշնչային ընկերությունը հրատարակել է Ղուկասի առաջին խոշորագիր Ավետարանը: Այն հասանելի է կույրերին և թույլ տեսողություն ունեցողներին: |
|
|
Հոգևոր երգեր՝ Անդրանիկ սարկավագի կատարմամբՇարականն օգնում է հաշտվել Աստծո հետ, խոստովանել և շարունակել ապրել, գործել, չհուսալքվել»,-մեր տեսախցիկի առջև անկեղծանում ու հոգևոր երգեր է կատարում Անդրանիկ սարկավագ Հովհաննսիայնը: |
|
|
Ամփոփ լուրերՆորակոչիկների օրհնություն Նորավանքում: Մանանան» օգնում է անապահով ընտանիքներին: Ս. Ծննդյան տոնական օրերին Մայր Տաճարը բաց կլինի մինչ ժամը 21:00-ը: |