|
|
Տոնական խաչապտույտ դեպի Սիրահարների այգիՍ. Սարգսի տոնական պատարագից հետո բազմաթիվ երիտասարդներ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց Մաշտոց ու Բաղրամյան պողոտաներով խաչապտույտ իրականացրեցին դեպի Սիրահարների այգի: Տոնախմբությանը ներկա էին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, թեմի հոգևոր դասը, վարչապետ Տիգրան Սարգսյանն ու այլ պաշտոնյաներ: |
|
|
Ս. Սարգսի նախատոնակը Նորքի Ս. Սարգիս եկեղեցումՎաղը՝ փետրվարի 15-ին, մեր եկեղեցին կնշի երիտասարդների և սիրո բարեխոս սրբի՝ Սարգիս Զորավարի տոնը: Նորքի Ս. Սարգիս եկեղեցու հավատացյալները այսօր երեկոյան նախատոնակ արեցին:
|
|
|
«Մանանայի» այցելությունը 35 կարիքավոր ընտանիքներՄալաթիայի Մանանա» երիտասարդական-քրիստոնեական ծրագրի մասնակիցները այցելել են շուրջ 35 անապահով ընտանիք, կատարվել է տնօրհնյաց կարգ: Ծրագրին աջակցել են Մայր Աթոռի նորաբաց սոցիալական գրասենյակը, Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսչությունը, կանադահայոց թեմն ու Աստվածաշնչային ընկերությունը: |
|
|
Սեպուհ սրբազանի հանդիպումը ՀՀ Լոռու մարզի ոստիկանության աշխատակազմի հետԼոռու մարզի ոստիկանության պարեկապահակային բաժնի ջոկատն ու Տարոնի բաժնի անձնակազմը ցանկություն էին հայտնել հանդիպելու թեմակալ առաջնորդի հետ` սրտանց» զրուցելու: Սրբազանը չշրջանցեց համակարգի աշխատանքի հետ կապված մտահոգիչ թեմաները: |
|
|
Վիրահայոց թեմը կֆինանսավորվի Վրաստանի պետբյուջեիցՎրաստանի կառավարության hունվարի 27-ին որոշման (Վրաստանում գոյություն ունեցող կրոնական միավորումների հանդեպ խորհրդային միապետական համակարգի կողմից հասցված վնասի մասամբ վերականգնման ուղղությամբ միջոցառումների իրականացման մասին») համաձայն Վրաստանում գործող 4 կազմակերպություն` Հայ առաքելական եկեղեցին, Հռոմեական-կաթոլիկ եկեղեցին, մահմեդական ու հուդդայական կրոնական կազմակերպությունները այսուհետ կֆինանսավորվեն պետբյուջեից: |
|
|
Մայր Աթոռի սոցիալական բաժնի գործունեությունըՕրերս Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի տնօրինությամբ Իսահակ վարդապետ Պողոսյանը ստանձնել է Մայր Աթոռի սոցիալական ծառայություն բաժնի ղեկավարությունը: Հայ եկեղեցին զանազան սոցիալական ծրագրեր է իրականացնում՝ բարեգործական ճաշարանները, Էջմիածնի Քյուրքչյան» և Երևանի Նագգաշյան» մանուկների տները, Գարեգին Բ» տնաշինական ծրագիրը, հայորդյաց տները և այլն: Վերջին 2 տարում ուշադրության կենտրոնում են հատկապես սիրիահայերը: |
|
|
Էկումենիկ աղոթք Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցումՀայ եկեղեցու Վիրահայոց թեմը 2014 թվականին ստանձնել է քրիստոնեական քույր եկեղեցիների և հարանվանությունների առաջնորդների խորհրդի նախագահությունը: Թեմի նախաձեռնությամբ օրերս Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում հնչել է էկումենիկ աղոթք հանուն քրիստոնյաների միասնության: |
|
|
Լուրեր արտերկրիցՎրաստանի կառավարությունը որոշում է ընդունել ֆինանսավորել երկրի որոշ կրոնական համայնքների` ի հատուցումն Խորհրդային միության հալածանքների:
|
|
|
ԱՍԱԼԱ-ի զոհված ազատամարտիկների հուշաքարի բացումը ՎանաձորումԲանակի օրվան ընդառաջ տոնական Ս. Պատարագ մատուցվեց հայ առաքելական բոլոր եկեղեցիներում: Վանաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում մատուցված Պատարագին հիշատակվեցին նաև Հայ ազատագրության գաղտնի բանակի` ԱՍԱԼԱ-ի զոհված հայորդիները: Արարողության ավարտին եկեղեցու բակում գտնվող նահատակաց պուրակում բացվեց ԱՍԱԼԱ-ի զոհերի հուշաքար: |
|
|
Հայոց բանակի 22-ամյակի նախօրեն Ս. ԷջմիածնումԱվանդույթի համաձայն Բանակի կազմավորման տարեդարձի նախօրեին բարձրաստիճան զինվորականներ, զինվորներ հավաքվում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ստանալու Հայոց հայրապետի օրհնությունը: |
|
|
Sharakanner.blogspot.com հոգևոր երգերի կայքէջըՄայր Աթոռի միաբան Տ. Աղան աբեղա Երնջակյանը ստեղծել և վարում է Sharakanner.blogspot.com հոգևոր երգերի կայքէջը: |
|
|
Հոգեհանգստյան կարգ Հրանտ Դինքի հիշատակինՀունվարի 19-ին Վանաձորի Ս. Աստվածածին եկեղեցում Գուգարաց թեմի հոգևոր դասը` Սեպուհ սրբազանի առաջնորդությամբ ոգեկոչեցին պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի հիշատակը: Ազատ խոսքի դեսպանը Ակոս» թերթի խմբագրատան առաջ սպանվեց 7 տարի առաջ:
|