|
|
Երեկոյան ժամերգություն և խոկում Ս. Գայանե վանքումԱմեն հինգշաբթի՝ երեկոյան ժամերգության ավարտին, ժամը՝ 18:30-ին Սուրբ Գայանե վանքում տեղի է ունենում խոկման արարողություն: Խոկման երեկոները կշարունակվեն մինչև Ս. Հարության տոնը: |
|
|
Արտաքսման կիրակի. պատարագ Ս. ԷջմիածնումՄեծ Պահքի երկրորդ կիրակին անվանվում է Արտաքսման և խորհրդանշում պատվիրազանցության պատճառով Ադամի ու Եվայի արտաքսումը դրախտից: Պատարագը մատուցվում է փակ վարագույրով, Հաղորդություն և մաս չի բաշխվում:
|
|
|
Վեհափառ հայրապետն ընդունեց շախմատի Եվրոպայի 15-րդ անհատական առաջնության մասնակիցներինՄարտի 2-15-ը Երևանում անցկացվում է Տիգրան Պետրոսյանի ծննդյան 85-ամյակին նվիրված շախմատային մրցաշար:
|
|
|
Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի 2014թ.-ի ծրագրերըԿԳՆ հրամանով Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնն իրականացնելու է հայոց եկեղեցու պատմություն առարկայի ուսուցիչների վերապատրաստման ողջ գործընթացը: Կենտրոնը հանրակրթական դպրոցներում կանցկացնի նաև հանրապետական մրցույթ: |
|
|
Համահայկական խաղերի մասնակիցները Մայր Աթոռ Ս. ԷջմիածնումԱշխարհի 11 երկրներից հավաքված Համահայկական խաղերի շուրջ 400 մասնակիցներ այցելել են Մայր Աթոռ Ս. Էջմիածին: Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում նրանց ընդունել և հայրապետական օրհնություն է տվել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: |
|
|
Վարդանանց տոնը Գևորգյան հոգևոր ճեմարանումԵրբ Վարդանանց շարժանը զուտ կրոնական մեկնաբանություն ենք տալիս, դրանով մենք արժանին չենք մատուցում պատմությանը, ինչպես նաև ձախողում ենք բացատրել այսօրվա սերնդին, թե ինչու է հայ ժողովուրդը անմահացրել Վարդանանց հիշատակը, դարձրել նրանց իր դարավոր պայքարի հիմնը». Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան:
|
|
|
Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Վրաստանի նախագահ Գիորգի ՄարգվելաշվիլիինԶրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Վրաստանի հայ համայնքին: Հայոց հայրապետը գոհունակություն հայտնեց Վիրահայոց թեմի և հայ համայնքի եկեղեցական հարցերի կարգավորման ուղղությամբ վերջին շրջանում սկսված դրական գործընթացների կապակցությամբ և վստահություն արտահայտեց, որ դրանք կնպաստեն վիրահայերի հոգևոր կյանքի խնդիրների ամբողջական լուծմանը: |
|
|
Օծվել են Բերդի Ս. Գևորգ եկեղեցու զանգն ու խաչըԱդրբեջանական կողմի կրակոցների պատճառով սահմանամերձ Բերդ տանող ճանապարհը փակ է: Սակայն քաղաքը հյուրեր ընդունեց: Մայր Աթոռի միաբանները օծեցին Բերդի Ս. Գևորգ եկեղեցու խաչերն ու զանգը:
|
|
|
«Էօրնեկյան» հանրակրթական դպրոցի ծնողխորհրդի և մանկավարժների ժողովՄայր Աթոռի հովանու ներքո գործող Էօրնեկյան» դպրոցի տնօրինությունը տարվա ընթացքում երկու անգամ մանկավարժների ու ծնողների ժողով է գումարում՝ քննարկելու կրթության որակի հարցերն ու պարզելու առկա խնդիրները: |
|
|
Օգնություն սիրիահայերինՀայ եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմում սիրիահայերին օգնելու հերթական կոչն է հնչել: Թեմում 2012թ.-ից գործում է Սիրիահայ օգնության հիմնադրամը: |
|
|
Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի ընդունելության մրցույթն ավարտված էԿալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի նոր ուսումնական տարվա` ուսուցիչների և սովորողների համար հայտարարված մրցույթն ավարտված է: Ընդունելության համար դիմել էին 23 աշակերտ, 63 ուսուցիչ:
|
|
|
Ս. Սարգսի տոնը առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցումՍ. Սարգսի տոնին Մայր Աթոռից Երևանի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի է բերվել Սարգիս Զորավարի աջաձև մասունքարանը, իսկ Մատենադարանից՝ Ավետիս Երեցի ձեռագիր Ավետարանը: Պատարագի ավարտին կատարվել է երիտասարդների օրհնության կարգ: |