Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»: Աստուած տեսաւ, որ այն ամէնը, ինչ ստեղծել էր, շատ լաւ է։ Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր վեցերորդ։
«Օր 6-րդ» հաղորդաշարի հեղինակը և վարողը հոգևորական է: Նրան հետաքրքիր է ժամանակակից հայ մարդու վերաբերմունքը կյանքի, քրիստոնեական բարոյականության, համամարդկային արժեքների նկատմամբ: Տաղավարի հյուրերը արվեստի, գիտության, քաղաքականության, տնտեսության, կրթության ու մեդիայի ոլորտի մարդիկ են, ովքեր նախանձախնդիր են Հայ եկեղեցու, քրիստոնեական հավատքի նկատմամբ և հասարակական կյանքի կազմակերպման բարդ ու խնդրահարույց հարցերի մասին իրենց մտահոգությունները կիսում են հյուրընկալ հոգևորականի հետ:
Պարբերականությունը՝ ամեն շաբաթ օր, ժամը 22:00-ին
Կրկնությունը` երկուշաբթի օրը, ժամը 13:30-ին
|
|
Հասմիկ ԲաղդասարյանԵրգչուհի Հասմիկ Բաղդասարյանի կարծիքով կինը մնացել է պատմության լուսանցքում: Այսօր էլ հաճախ կնոջ առանձնաշնորհը խեղաթյուրված է, արժանապատվությունը՝ ոտնահարված: Քրիստոնեությունը, սակայն, կնոջ ազատագրման թեմայի շուրջ արդիական ուղերձներ ունի... |
|
|
Մարինե ԱլեսԹատերագետ, երգահան Մարինե Ալեսի կարծիքով բարեգործությունը քրիստոնեական էթիկայի հիմնարար արժեքներից է: Մարինե Ալեսը Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի համահիմնադիրն է: Ռուբեն աբեղա Զարգարյանի հետ զրույցում նա բացահայտում է բարեգործական աշխատանքի իր շարժառիթները: |
|
|
Կարինե ԴանիելյանԻ՞նչ են բնապահպանական շարժումները, ի՞նչ փոփոխություններ են դրանք առաջացնում հասարակական կյանքում, հանրային ու անհատական գիտակցության մեջ:
|
|
|
Արմինե ՀայրապետյանԵրգահան Արմինե Հայրապետյանը երեխաների դաստիարակության հարցում հատկապես կարևորում է մայրերի` լեզվի իմացությունն ու պատրաստվածությունը: Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հետ զրույցում երգչուհին անդրադառնում է նաև Տիրամոր կերպարին` որպես կնոջ համար ներշնչման անսպառ աղբյուր: |
|
|
Աշոտ ՓիլիպոսյանՃանաչու՞մ ենք արդյոք մեր մշակութային ժառանգությունը: Զարգացնու՞մ ենք երկրում հնագիտական տուրիզմը: Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրը պատմաբան, Մեծամորի հնավայրի հնագիտական արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանն է: |
|
|
Արա ԲաբլոյանԵթե բժշկի համար արդարությունն ու կենսաբարոյագիտությունը դառնան սկզբունքային, կմեծանա թե՛ հանրային վստահությունը, թե՛ պատասխանատվությունը»: Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրը բժիշկ Արա Բաբլոյանն է: |
|
|
Վահան ԱրծրունիԽաղաղությունն ու պատերազմը սկիզբ են առնում տանը: Եթե մենք իսկապես խաղաղություն ենք ցանկանում աշխարհում, ապա պիտի սկսենք սիրել իրար հենց հարազատ ընտանիքում»: Մայր Թերեզայի այս խոսքերը Վահան Արծրունին այսօր էլ արդիական է համարում: Երաժիշտը վստահ է, որ եթե յուրաքանչյուր անհատ իր կյանքն ապրելիս հաշվի առնի այս ճշմարտությունը, փոփոխություններն ու առաջընթացը մեր կյանքում ակնհայտ կլինեն: |
|
|
Գուրգեն ԳադաչիկՕպերատոր, ռեժիսոր Գուրգեն Գադաչիկի արխիվը բացառիկ է: Թեև հեղինակը Հայաստանում չի բնակվում, սակայն նրա արխիվում կարելի է գտնել հայաստանյան դեպքերի ու մարդկանց մասին պատմող ամենատարբեր վավերագրումներ: Ինչպես է օպերատորը որսացել հրատապ թեմաները, ինչ ապրումներ է ունեցել իրադարձությունները վավերագրելիս, ինչպես է աշխատել հայտնի մարդկանց հետ՝ պատմում է Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հետ զրույցում: Ռեժիսորն անդրադառնում է նաև իր մանրաքանդակներին, դրանցում արծարծված գաղափարներին: |
|
|
Բագրատ ԱսատրյանՏնտեսագետ Բագրատ Ասատրյանը կարծում է, որ եթե արտագաղթն այս չափերով շարունակվի, կարճ ժամանակ անց երկիրը կկանգնի լուրջ սպառնալիքի առջև: Արտագաղթի հետևանքներից մեկն, օրինակ, գյուղերի անկեսունակությունն է. 2012թ.-ի տվյալների համաձայն` գյուղերում ծնելիության մակարդակն ավելի ցածր է եղել, քան մայրաքաղաքում: Բնական վերատադրության տեսանկյունից ամենավտանգավոր գոտում Սյունիքի մարզն է, ապա` Տավուշի ու Վայոց ձորի:
|
|
|
Դավիթ ՋամալյանՏ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրը ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն է:
|
|
|
Սարգիս ՀացպանյանՀունվարի 19-ը Ակոս» թերթի խմբագիր, պոլսահայ հայտնի մտավորական Հրանտ Դինքի սպանության օրն է: Ո՞վ էր Հրանտ Դինքը, կենսական ի՞նչ կարևորություն ունի հայոց ցեղասպանության ճանաչման ու հայ-թուրքական սահմանի բացման խնդիրը: Այսօր Հայաստանում մեծ թափ ստացած արտագաղթը, խորացող աղքատությունն ու հուսալքությունը արդյո՞ք կապ ունեն հայ-թուրքական հարաբերությունների հետ:
|
|
|
Տ. Կյուրեղ քահանա ՏալյանԻնչպե՞ս է ընկալում Ս. Ծննդյան խորհուրդը 21-րդ դարի մարդը, պատրա՞ստ է ընդունել մանուկ Քրիստոսին, ճանաչել Նրան, փայփայել, խնամել, մեծացնել և ապրել Նրանով: Ս. Ծննդյան տոնի առթիվ զրուցում են Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանն ու Տ. Կյուրեղ քահանա Տալյանը: |