Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»: Աստուած տեսաւ, որ այն ամէնը, ինչ ստեղծել էր, շատ լաւ է։ Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր վեցերորդ։
«Օր 6-րդ» հաղորդաշարի հեղինակը և վարողը հոգևորական է: Նրան հետաքրքիր է ժամանակակից հայ մարդու վերաբերմունքը կյանքի, քրիստոնեական բարոյականության, համամարդկային արժեքների նկատմամբ: Տաղավարի հյուրերը արվեստի, գիտության, քաղաքականության, տնտեսության, կրթության ու մեդիայի ոլորտի մարդիկ են, ովքեր նախանձախնդիր են Հայ եկեղեցու, քրիստոնեական հավատքի նկատմամբ և հասարակական կյանքի կազմակերպման բարդ ու խնդրահարույց հարցերի մասին իրենց մտահոգությունները կիսում են հյուրընկալ հոգևորականի հետ:
Պարբերականությունը՝ ամեն շաբաթ օր, ժամը 22:00-ին
Կրկնությունը` երկուշաբթի օրը, ժամը 13:30-ին
|
|
հյուրը` Վարդան ԴևրիկյանՀայ եկեղեցու մյուռոնը քրիստոնյա հայի այցեքարտն է. այն շարունակականության, հավերժության և ազգային նկարագրի խորհրդանիշ է»: ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, գրականագետ Վարդան Դևրիկյանը ստեղծագործական կյանքի մեծ մասը նվիրել է հնագույն ձեռագրերի ուսումնասիրությանը, ի թիվս բազում աշխատությունների, հեղինակն է Սրբալույս մյուռոն» մենագրության:
|
|
|
հյուրը` Յուրա ԱվետիսյանԻ՞նչ խնդիրներ են ծառացած այսօր մեր լեզվի առջև: Անկախության տարիները ձեռքբերումների, թե՞ նահանջի ժամանակներ են հայերենի պահպանման ու զարգացման հարցում: Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրն է բանասիրական գիտությունների դոկտոր Յուրա Ավետիսյանը: |
|
|
հյուրը` Տիգրան ՆերսիսյանԵթե երեխային չուղղորդես թատրոն` Շեքսպիր կամ Չեխով դիտելու, նա ինքը երբեք նման ցանկություն չի հայտնի»: Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրն է Սունդուկյանի անվան թատրոնի դերասան Տիգրան Ներսիսյանը: Դերասանը մտահոգված է դպրոցականների գեղագիտական դաստիարակության նկատմամաբ հասարակական անտարբերությամբ: |
|
|
հյուրը` Ռոբեր ԳետիկյանՏ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրն է ֆրանսահայ կինոռեժիսոր, Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի նախագահ Ռոբեր Գետիկյանը: Կրոնն ու արվեստը նման են` երկուսն էլ ընդունում են մահը և բխում են կյանքից»,-ասում է ճանաչված կինոռեժիսորը: |
|
|
հյուրը` Ռուբեն ԲաբայանՄենք չենք հասկացել ազատության քաղցրությունը»: Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրն է ռեժիսոր Ռուբեն Բաբայանը: Զրույցը ազատության հասարակական ընկալման, արվեստի և արվեստագետի ազատ մտածողության և ազատ կամքի դրսևորման կարևորության մասին է: |
|
|
հյուրը` Աշոտ ԱդամյանՏ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրն է ռեժիսոր, դերասան Աշոտ Ադամյանը: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի առաջին իսկ օրերից նա ներկա է ցույցերին: Աշոտ Ադամյանը գնահատում է շարժման ընթացքը և փաստում ամենակարևորը՝ երիտասարդության մեջ ազգային արժանապատվության արթնացումն ու ինքնակազմակերպման գործընթացը: |
|
|
հյուրը՝ Հրայր Ասլանյան. մաս 2-րդՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի ղեկավար Հրայր Ասլանյանը պնդում է, որ ՀՀ-ում ցորենի ալյուրրի հարստացման անհրաժեշտության, երկաթի և այլ վիտամինների պակասի մասին Առողջապահության նախարարությունը բավարար ուսումնասիրություններ և հիմնավորումներ ունի: Դրանք կշրջանառվեն, կհրապարակվեն մինչև տարեվերջ, մինչ օրենքի՝ ուժի մեջ մտնելը: Հյուրը մասնագիտական միջնորդությամբ է հանդես գալիս և վստահեցնում, որ ըստ նախնական ուսումնասիրությունների՝ Հայաստանում սակավարունության, դրանով պայմանավորված անպտղության և մանուկների մահացության վիճակագրությունը ահազանգող է և պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել: |
|
|
հյուրը՝ Հրայր ԱսլանյանՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի ղեկավար Հրայր Ասլանյանը պնդում է, որ ՀՀ-ում ցորենի ալյուրրի հարստացման անհրաժեշտության, երկաթի և այլ վիտամինների պակասի մասին Առողջապահության նախարարությունը բավարար ուսումնասիրություններ և հիմնավորումներ ունի: Դրանք կշրջանառվեն, կհրապարակվեն մինչև տարեվերջ, մինչ օրենքի՝ ուժի մեջ մտնելը: Հյուրը մասնագիտական միջնորդությամբ է հանդես գալիս և վստահեցնում, որ ըստ նախնական ուսումնասիրությունների՝ Հայաստանում սակավարունության, դրանով պայմանավորված անպտղության և մանուկների մահացության վիճակագրությունը ահազանգող է և պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել: |
|
|
հյուրը՝ Բաբկեն ՊիպոյանԻրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանը պնդում է, որ ՀՀ-ում ցորենի ալյուրրի հարստացման անհրաժեշտության, երկաթի և այլ վիտամինների պակասի կամ ավելցուկի մասին Առողջապահության նախարարությունը բավարար ուսումնասիրություններ և հիմնավորումներ չի ներկայացրել: Ուսումնասիրության արդյունքները պետք է լինեն թափանցիկ և այդ գործընթացում ներգրավված լինեն հասարակական տարբեր շերտեր: |
|
|
հյուրը` Սամվել Դանիելյան. մաս 2-րդՔննարկման երկրորդ մասում Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի նախագահ Սամվել Դանիելյանը անդրադառնում է Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի նախագիծին: Ֆոլաթթվի և երկաթի անբավարարության հետևանքով առաջացող լուրջ առողջական խնդիրներին, մասնավորապես, երեխաների մոտ:
|
|
|
հյուրը` Սամվել ԴանիելյանՌուբեն աբեղա Զարգարյանի հյուրն է բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի նախագահ Սամվել Դանիելյանը: Զրույցն անդրադառնում է Հայաստանում վերջին 20 տարիների ընթացքում առողջապահության համակարգում իրականացվող բարեփոխումներին և ձեռքբերումներին, ինչպես նաև` առկա խնդիրներին, հատկապես, արյունաբանական և ուռուցքաբանական հիվանդությունների թվի աճին, բժշկական օգնության որակին և մատչելիությանը: |
|
|
հյուրը` Տիգրան ԽզմալյանՌուբեն աբեղա Զարգարյանի հյուրն է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Սարդարապատի հերոսամարտի իմաստավորմանն ու պատմական դասերին կինոռեժիսորն անդրադարձել է իր Սարդարապատ» և Սարդարապատ դեժավյու» փաստավավերագրական ֆիլմերում: Մոռացված կամ չգիտակցված անցյալը նորից ու նորից վերադառնում ու կրկնվում է, հարկ է հիշել հաղթանակներն ու պարտությունները: |