Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»: Աստուած տեսաւ, որ այն ամէնը, ինչ ստեղծել էր, շատ լաւ է։ Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր վեցերորդ։
«Օր 6-րդ» հաղորդաշարի հեղինակը և վարողը հոգևորական է: Նրան հետաքրքիր է ժամանակակից հայ մարդու վերաբերմունքը կյանքի, քրիստոնեական բարոյականության, համամարդկային արժեքների նկատմամբ: Տաղավարի հյուրերը արվեստի, գիտության, քաղաքականության, տնտեսության, կրթության ու մեդիայի ոլորտի մարդիկ են, ովքեր նախանձախնդիր են Հայ եկեղեցու, քրիստոնեական հավատքի նկատմամբ և հասարակական կյանքի կազմակերպման բարդ ու խնդրահարույց հարցերի մասին իրենց մտահոգությունները կիսում են հյուրընկալ հոգևորականի հետ:
Պարբերականությունը՝ ամեն շաբաթ օր, ժամը 22:00-ին
Կրկնությունը` երկուշաբթի օրը, ժամը 13:30-ին
|
|
հյուրը՝ Արծրուն ՀովհաննիսյանՕր 6-րդ» հաղորդաշարի հյուրն է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Զրույցը հայոց բանակի արձանագրած ձեռքբերումների, դժվարությունների և վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումների մասին է: Արծրուն Հովհաննիսյանը փորձ է անում նորովի իմաստավորել քսաներորդ դարի պատերազմներն ու ռազմական օպերացիաները և վստահում է հաղթանակած բանակի բարոյական ներուժին: |
|
|
հյուրը՝ Դավիթ ԳյուրջինյանՏ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրը լեզվաբան Դավիթ Գյուրջինյանն է: Զրույցը նվիրված է վերջին օրերին Գյումրիում տեղի ունեցած իրադարձություններին և հասարակության արձագանքին: Զրուցակիցներն անդրադառնում են սոցիալական ցանցերում տարածվող տեղեկատվությանն ու կարծիքներին, պաշտոնական օպերատիվ տեղեկատվության բացին, ինչպես նաև հայրենասիրության մերօրյա ընկալումներին ու դրսևորումներին:
|
|
|
հյուրը՝ Տ. Մեսրոպ վարդապետ ՊարսամյանԴավթի քաղաքում ծնվեց Փրկիչը: Քրիստոնյա աշխարհը այս ավետիսն է հնչեցնում Սուրբ Ծննդի ժամանակ: Ո՞րն է Քրիստոսի ծննդյան խորհուրդը, ինչպե՞ս է այն ընկալվում այսօր՝ 21-րդ դարի իրողությունների համատեքստում, երբ մարդը հավակնում է ինքը դառնալու իր ճակատագրի կերտողը:
|
|
|
հյուրը՝ Հովիկ ՀովեյանՌուբեն աբեղա Զարգարյանի հյուրն է բանաստեղծ, Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի ստեղծագործության կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանը: Նա մեր երկրի առաջընթացը պայմանավորում է մշակութային ոլորտի կայացմամբ ու հասարակական, քաղաքական գործիչների հոգածու վերաբերմունքով ազգային արժեքների նկատմամբ: |
|
|
հյուրը՝ Սագօ ԱրյանՌուբեն աբեղա Զարգարյանի հյուրն է սփյուռքահայ բանաստեղծ, հրապարակախոս Սագօ Արյանը: Չնայած կենցաղային անհարմարություններին՝ Սագօ Արյանը շուրջ 2 տարի է՝ ընտանիքով ապրում է Հայստանում, ապագայի պլանները հայրենիքում է կառուցում: Աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու համար այսօր մեզ, ավելի քան երբևէ, պետք է վստահել մեր մարդկային ներուժին, վստահեցնում է գրողը: |
|
|
հյուրը՝ Արմինե ՀովհաննիսյանՌուբեն աբեղա Զարգարյանի հյուրն է Օրրան» բարեգործական կազմակերպության նախագահ Արմինե Հովհաննիսյանը: Բանախոսի կարծիքով՝ աշխարհի կանանց միավորում է ընտանիքի նկատմամբ հոգածությունը: |
|
|
հյուրը՝ Հռիփսիմե ԿիրակոսյանՌուբեն աբեղա Զարգարյանի հյուրն է Առաքելություն Հայաստան» ՀԿ հիմնադիր նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը: |
|
|
հյուրը՝ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան2015 թվականին՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյակին, Հայ առաքելական եկեղեցին կսրբադասի Եղեռնի նահատակներին: Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրը Մայր Աթոռի հայեցակարգային գրասենյակի ղեկավար Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն է: Սրբազանն անդրադառնում է Հայ եկեղեցու սրբադասման կարգին և դրա վերականգնման հետ կապված խնդիրներին: |
|
|
հյուրը՝ Հռիփսիմե ԳրիգորյանՍուրբ Գիրքն առաջին էջերից մարդու արարաումը ներկայացնում է ընտանիքի կայացմամբ, կնոջ և տղամարդու միությամբ: Անմիջապես հետևում է Տիրոջ օրհնությունը` աճեք և բազմացեք: Այսօր, սակայն, աշխարհում, այդ թվում նաև՝ մեր երկրում, լուրջ խնդիր է անպտղությունը:
|
|
|
հյուրը՝ Մանուկ ՄկրտչյանՀանրակրթության ոլորտի բարեփոխումների մասին Ռուբեն աբեղա Զարգարյանը զրուցում է ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանի հետ: |
|
|
հյուրը՝ Արմաշ եպիսկոպոս ՆալբանդյանՌուբեն աբեղա Զարգարյանը հյուրընկալել է Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանին: Զրուցակիցներն անդրադառնում են Մերձավոր Արևելքի երկրներում վերջին տարիների քաղաքական ճգնաժամերի արդյունքում հայ համայնքի կյանքին, Հայաստանում ապաստան գտած հայրենադարձների նյութական և բարոյահոգեբանական խնդիրներին և հեռանկարներին: |
|
|
հյուրը՝ Ռուբեն ՄելիքյանԱրդյո՞ք մարդու կյանքի դեմ ոտնձգության համար օրենսդրական պատիժ սահմանելը բավարար է, որ պաշտպանված լինի կյանքի իրավունքը:
|