Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»: Աստուած տեսաւ, որ այն ամէնը, ինչ ստեղծել էր, շատ լաւ է։ Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր վեցերորդ։
«Օր 6-րդ» հաղորդաշարի հեղինակը և վարողը հոգևորական է: Նրան հետաքրքիր է ժամանակակից հայ մարդու վերաբերմունքը կյանքի, քրիստոնեական բարոյականության, համամարդկային արժեքների նկատմամբ: Տաղավարի հյուրերը արվեստի, գիտության, քաղաքականության, տնտեսության, կրթության ու մեդիայի ոլորտի մարդիկ են, ովքեր նախանձախնդիր են Հայ եկեղեցու, քրիստոնեական հավատքի նկատմամբ և հասարակական կյանքի կազմակերպման բարդ ու խնդրահարույց հարցերի մասին իրենց մտահոգությունները կիսում են հյուրընկալ հոգևորականի հետ:
Պարբերականությունը՝ ամեն շաբաթ օր, ժամը 22:00-ին
Կրկնությունը` երկուշաբթի օրը, ժամը 13:30-ին
|
|
հյուրը` Արևիկ ՊետրոսյանԻնչու՞ են անհրաժեշտ սահմանադրական բարեփոխումները: Ո՞րն է սահմանադրության առանցքային նշանակությունը:
|
|
|
հյուրը՝ Վլադիմիր ՎարդանյանՄիջազգային իրավունքի ոլորտում Հայոց ցեղասպանության դատապարտման և ճանաչման վերաբերյալ Ռուբեն աբեղա Զարգարյանը զրուցում է ՀՀ Սահմանադրական դատարանի փորձագետ Վլադիմիր Վարդանյանի հետ: |
|
|
հյուրը` Արմեն ԱսրյանՊատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Ասրյանի հետ Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի զրույցը Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ միջազգային հանրության, համաշխարհային նշանակության ատյանների արձագանքի, փոխհատուցման և Հայոց եղեռնի հետևանքների վերացման հնարավոր տարբերակների մասին է: Զրուցակիցներն անդրադարձան նաև օրերս Հռոմի պապի` Վատիկանում արած հայտարարությանը և արտաքին աշխարհի արձագանքներին: |
|
|
հյուրը` Նիկոլ Աղաբաբյան. մաս 2-րդՌուբեն Աբեղա Զարգարյանի հետ զրույցի երկրորդ մասում գեղանկարիչ Արցախյան ազատամարտի մասնակից Նիկոլ Աղաբաբյանը նկատում է, որ ազգասիրությունը, անձնվիրությունը պետք է դրսևորվեն առօրյայում, ոչ միայն` ռազմի դաշտում: Վտանգավոր է համարում տիրող անտարբերության մթնոլորտը: |
|
|
հյուրը` Նիկոլ Աղաբաբյան. մաս 1-ինԳեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի կարծիքով կրոնի ու արվեստի նպատակը նույնն է: Երկուսն էլ միտված են մարդուն մարդ պահելուն: Զրույցը Ռուբեն աբեղա Զարգարյանի հետ արվեստ- մշակույթ փոխհարաբերությունների, մշակույթի պահպանման ու փոխանցման մեխանիզմների մասին է:
|
|
|
հյուրը՝ Անահիտ ՔոչարյանՏ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրն է կինոյի և թատրոնի դերասանուհի Անահիտ Քոչարյանը: Զրույցը կնոջ դերի մասին է ժամանակակից ընտանիքում և հասարակական կյանքում: Դերասանուհին չի ընդունում կնոջ և տղամարդու հավասարություն» ասվածը, նա կնոջ առաքելության մասին իր պատկերացումներն ունի, որ կիսում է հեռուստադիտողի հետ: |
|
|
հյուրը՝ Ռուբեն ՀովսեփյանՌուբեն աբեղա Զարգարյանի հյուրն է գրող, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանը: Նրա թարգմանությամբ են հայ ընթերցողի սեղանին դրվել Գաբրիել Գարսիա Մարկեսի երկու վեպերը` Հարյուր տարվա մենությունն» ու Նահապետի աշունը»:
|
|
|
հյուրը՝ Նարեկ ԱվետիսյանՆկարիչ Նարեկ Ավետիսյանը ուսուցիչներ շատ է ունեցել, սակայն հորը` Մինասին է համարում կյանքի ուսուցիչ:
|
|
|
հյուրը` Հարություն ՄարությանՀայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին հարկ է վերանայել եղեռնի զոհերի հիշատակ» հասկացությունը: Առնվազն 12 ինքնապաշտպանական մարտեր են հայտնի այդ շրջանում, մենք պետք է խնկարկենք նաև հերոսաբար ընկած հայորդիների հիշատակը: Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրը պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանն է: |
|
|
հյուրը՝ Արման ՆավասարդյանՏ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրը արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն է: Զրույցը նվիրված է մեր երկրի արտաքին և ներքին քաղաքականության փոխկապակցությանը, վերջին շրջանում տիրող ներքաղաքական լարվածությանը, դիվանագիտական ոլորտի խնդիրներին:
|
|
|
հյուրը՝ Ստեփան ՌոստոմյանՕր վեցերորդ» հաղորդաշարի տաղավարում Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, Երևանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնի հիմնադիր Ստեփան Ռոստոմյանն է: |
|
|
հյուրը՝ Լուսինե ՀակոբյանՏ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրն է Իրավունքի Եվրոպա միավորման» նախագահ Լուսինե Հակոբյանը: Իրավագետն անդրադառնում է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական հռչակագրին, ԵԽԽՎ ՄԻԵԴ-ում Հայաստանի հանրապետությունը ներկայացնող դատավորի թեկնածուների ընտրության ընթացակարգին և մրցութային հանձնաժողովի գործունեությանը: |