
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի, և եղբորորդու՝ Համբարձում Ներսիսյանի գործով դատական նիստին պաշտպանները միջնորդություն են ներկայացրել փոխել Ներսիսյանների խափանման միջոցը։ Նրանք հիմնավորել են, որ ապացույցների հետազոտման փուլն ավարտվել է, հետևաբար նրանք չեն կարող ազդեցություն գործել դատավարության ընթացքի վրա: Դատարանը մասամբ է բավարարել պաշտպանների միջնորդությունը՝ փոփոխելով տեղաշարժման սահմանափակումները։
2026-06-22
Telecast type: Լուր Ռեպորտաժ