
Նոյեմբերի 6-ին ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ բարձրաստիճան հոգևորականների վերաբերյալ քրեական գործով նիստը կրկին հետաձգվել է, քանի որ նիստին չէին ներկայացել հանրային մեղադրողները և Արման Սարոյանը։ Օրեր առաջ դատարանը հրապարակել էր, որ կարճվել է Սարոյանի քաղաքացիական հայցը․ սակայն հարց է առաջանում՝ եթե կարճվել է այդ հայցը, որը հիմք է դարձել այս դատավարության համար, ինչո՞ւ է շարունակվում այս քրեական հետապնդումը։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16:00-ին։
2026-11-06
Telecast type: Լուր Ռեպորտաժ