
Նոյեմբերի 12-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և եղբորորդու՝ Համբարձում Ներսիսյանի վերաբերյալ գործի քննությունը։ Հակառակ դատաքննության ընթացքում ապացույցների բացակայությանը՝ դատավոր Գևորգ Մանուկյանը մեղադրական դատավճիռ կայացրեց՝ Գևորգ Ներսիսյանին դատապարտելով 2 տարի 5 ամսվա ազատազրկման՝ փորձաշրջանի սահմանմամբ, իսկ Համբարձում Ներսիսյանին՝ 3 տարի 5 ամիս ազատազրկման, որի պատժի կրումը հետաձգվեց մինչև երեխայի 6 տարին լրանալը։
2026-11-12
Telecast type: Լուր Ռեպորտաժ