Alt

Վեհափառ hայրապետը պարգևատրեց մյուռոնօրհնության կնքահոր առաքելությունը ստանձնած Տիտիզյան ընտանիքին

1915թվականի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարերի օծումից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրադարձությունները շարունակվեցին Գևորգյան հոգևոր ճեմարանում: Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետը Հակոբ և Քրիս Տիտիզյանններին պարգևատրեց հայ եկեղեցու Ս. Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանով: Այնուհետև, Վեհափառ հայրապետի ուղեկցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հյուրերը մասնակցեցին մյուռոնօրհնությանը նվիրված նկարչական ցուցահանդեսին: Նկարների վաճառքից գոյացած հասույթը կծառայի սիրիահայերի աջակցման ծրագրերին: 

2015-09-29
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ