|
|
Ապրիլի 18-ը հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն էԷրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը և ԻԿՕՄՕՍ Հայաստան հասարակական կազմակերպությունը ապրիլի 18-ին նշել են հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը: Ամփոփվել է Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության» նախագիծը, որն անցկացվել է մեր երկրում Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ: |
|
|
Ծովինար գյուղի Ս. Աստվածածին եկեղեցու բարերարը2012թ-ի սեպտեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում նախկին հողաշեն եկեղեցու տեղում կառուցվեց Ս. Աստվածածին եկեղեցին: Մտահղացումն իրականացավ համագյուղացի Հակոբյանների բարերարությամբ: |
|
|
Խավարման կարգ Մայր Աթոռ Ս. ԷջմիածնումԱվագ հինգշաբթի օրը եկեղեցիներում երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Խավարման կարգ: Արարողությունը խորհրդանշում է Տիրոջ ձերբակալությունը, չարչարանքները, խաչելությունն ու մահը: |
|
|
«Կադանս» անսամբլը տասը տարեկան էԱպրիլի 14-ին լրացավ Կադանս» անսամբլի տասներորդ տարեդարձը: Այդ օրը Orchestra +» նախագծի շրջանակում Կադանսը» Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ելույթ ունեցավ թատրոնի նվագախմբի հետ: |
|
|
Սուրբ Հարությանը նվիրված ներկայացում «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնումՄհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի բեմում 6-10-րդ դասարանի աշակերտները, Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչ Արման Սարկավագ Ահարոնյանի օգնությամբ, պատրաստել էին Ս. Հարությանը նվիրված ներկայացում: |
|
|
«Ավագ շաբաթվա օրերը պետք է լինեն ոչ աշխատանքային». գործարար Արմեն ԲադալյանԳործարար Արմեն Բադալյանը և ընկերները որոշել են Ավագ հինգշաբթի օրը փակել իրենց պատկանող արտադրությունները: Նրանց կարծիքով, Տիրոջ չարչարանաց հինգշաբթին պետք է այլ կերպ անցկացնել:
|
|
|
«Ռիչարդ Երրորդ». պրեմիերա Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմումՄարտի 17-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հանդիսատեսի դատին հանձնվեց Ռիչարդ Երրորդ» դրաման: Ներկայացումը նվիրված էր Բաբկեն Ներսիսյանի հիշատակին: Բեմադրող ռեժիսորն Արթուր Սահակյանն է, գլխավոր դերերում ` Տիգրան Ներսիսյանը, Կարեն Ջհանգիրյանն ու Նելլի Խերանյանը: |
|
|
Նոր գրքեր 14.04.2014Հայերեն են թարգմանվել ֆրանսիացի գրող Ժան Ժիոնոյի հանրահայտ` Հուսարը տանիքի վրա» և թուրք ժամանակակից արձակագիր Ահմեդ Համդի Տանպինարի Խաղաղություն» վեպերը (Անտարես» հրատարկչություն):
|
|
|
Դռնբացեքի արարողություն Մայր Աթոռ Ս. ԷջմիածնումԾաղկազարդի երեկոյան՝ ժամերգության ընթացքում, տեղի է ունենում Դռնբացեքի արարողություն: Այն կատարվում է երկխոսության ձևով՝ փակ խորանի առջև ծնկած և վարագույրից այն կողմ գտնվող հոգևորականների միջև: Վարագուրված խորանը խորհրդանշում է երկնային արքայությունը: |
|
|
Ծաղկազարդի տոնը Երևանի Սուրբ Զորավոր եկեղեցումՍ. Զորավոր Աստվածածին եկեղեցում Ծաղկազարդի տոնին իր անդրանիկ պատարագը մատուցեց ուղիղ 40 օր առաջ Մայր Աթոռ Սուբ Էջմիածնում ձեռնադրված Տ. Վահան քահանա Հեբոյանը:
|
|
|
Յուստուս Ֆրանցն ու Տրիստան Պֆաֆը` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբում1988թ.-ին գերմանացի դիրիժոր Յուստուս Ֆրանցն իրականացրեց մասշտաբային ծրագիրª Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով իր համերգաշարերից գոյացած ողջ հասույթը ուղարկեց աղետի գոտի: Ապրիլի 11-ին դիրիժորը Երևանում էր, ղեկավարում էր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Նրա հետ միասին Երևան էր ժամանել ֆրանսիացի դաշնակահար Տրիստան Պֆաֆը: |
|
|
Խոկման արարողություն Գևորգյան հոգևոր ճեմարանումԱպրիլի 10-ին Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ խոկման արարողություն: Արարողությանը մասնակցում էին Մայր Աթոռի միաբանությունը, Հայ եկեղեցու երիտասարդաց միությունների ու քրիստոնեական երիտասարդական ծրագրերի անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Մայր Աթոռի Էօրնեկյան» հանրակրթական դպրոցի ավագ դասարանի աշակերտներ, զինծառայողներ ու բազմաթիվ հավատացյալներ: |