|
|
Հայ շարականային արվեստը Վահան Արծրունու բանախոսությամբԱրարատյան քննարկումներ» ծրագրի շրջանակում կոմպոզիտոր Վահան Արծրունին բանախոսել է հայ հոգևոր երաժշտության ու մեր առաջին շարականների մասին: |
|
|
Կաքավագրերի պարային համակարգը՝ առցանցԻնստիգեյթ» ընկերությունն ու Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը երկու տարվա աշխատանքից հետո ստեղծել են կաքավագրերի առցանց համակարգ: Այսուհետ karinfolk.am կայքում հնարավոր կլինի ոչ միայն ծանոթանալ կաքավագրերով գրված պարերին, այլև գրանցել նորերը: |
|
|
Նոր գրքեր 28.04.2014Երևանյան գրատներում կարելի է գնել բրազիլացի ժամանակակից գրող Ալբերտո Մուսայի Ձախ կողմի վարպետը» վեպը:
|
|
|
Վերաօծվեց Գետարգելի Ս. Նշան եկեղեցինԿոտայքի մարզի Առինջ գյուղի հարևանությամբ գտնվող Գետարգելի Ս. Նշանը մաս է կազմել 7-րդ դարում հիմնադրված նշանավոր վանական համալիրի: Եկեղեցին վերականգնելու ոչ հեշտ գործը վստահվել էր ճարտարապետ Գայանե Նազլուխանյանին: Այսօր սուրբ Նշանը վերաօծվեց: |
|
|
Մոցարտի «Ռեքվիեմը»՝ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակինԱպրիլ 24-ին Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Իսրայելից հրավիրված դիրիժոր Լիոր Շամբադալի ղեկավարությամբ, կատարեց Մոցարտի Ռեքվիեմը»: Երգչախմբային հատվածը կատարեցին Հայաստանի կամերային և Հովեր» պետական երգչախմբերն ու մեներգիչները: |
|
|
Հայոց մեծ եղեռնին նվիրված երաժշտական ստեղծագործություններըՄեկ տարի առաջ՝ ապրիլի 24-ին, հայ հանդիսատեսն առաջին անգամ Հայաստանում լսեց Տիգրան Մանսուրյանի Ռեքվիեմը»` նվիրված Եղեռնի 100-ամյակին: Մինչ այդ Հայոց ցեղասպանությանը նվիրված երաժշտական բազմաթիվ այլ ժանրերի ստեղծագործություններ են գրվել: Այսօր երաժիշտների արդեն չորրորդ սերունդն է շարունակում ցեղասպանությանը նվիրված ստեղծագործություններ գրել: |
|
|
Վիեննայի Մխիթարյան վանքի «Այտնյան-Բեոմ» պատարագը Հայաստանի կամերային երաժշտության տանըՀայաստանում առաջին անգամ հնչել է Վիեննայի Մխիթարյան վանքի Այտնյան-Բեոմ» պատարագը: Պատարագը համերգային ծրագրով ներկայացրել են Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Երևանի պետ. կամերային երգչախումբը: Համերգը ղեկավարել է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Վահան Մարտիրոսյանը: Պատարագը նվիրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: |
|
|
«Ոստան հայոց» ռոք խմբի համերգը հանուն Հայոց ցեղասպանության հատուցմանԱպրիլի 24-ն այսուհետ պետք է լինի ոչ միայն համազգային սգի, այլև պայքարի օր»,- հավատացած են Ոստան հայոց» հայկական ռոք խմբի անդամները: Ապրիլի 24-ի երեկոյան Մեցցո» ակումբում տեղի ունեցավ խմբի համերգը՝ Ռոքն ընդդեմ ցեղասպանության» խորագրով: |
|
|
Ցեղասպանագիտություն. հեռանկարներ ու խնդիրներՄոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը, այն շրջադարձային կարող է լինել հայ ժողովրդի մեծ ողբերգության՝ միջազգայնորեն ճանաչման գործընթացում, եթե իհարկե հիշատակի արարողությունները չսահամանափակվեն ցուցահանդեսներով, բողոքի ակցիաներով ու ֆիլմերի նկարահա¬նումներով: Հայոց ցեղասպանության վերաբերյալ գիտական հիմնարար ուսումնասիրութ¬յունների սակավության, մեր գիտնականների՝ միջազգային ակադեմիական շրջանակներում պասիվության մասին շատերն են բարձրաձայնում:
|
|
|
Եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններ Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԾիծեռնակաբերդի հուշահամալիրում հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո Հայոց հայրապետը Մայր Աթոռի Ս. Էջմիածնում հոգեհանգստյան կարգ կատարեց: Եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունները շարունակվեցին Ռուբեն Սևակի թանգարանում: Այնուհետև Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորած կոնգրեսականների պատվիրակությանը: |
|
|
Ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱմեն տարի ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթ է տեղի է ունենում դեպի Եղեռնի զոհերի հուշահամալիր: Այս տարի ևս երթի մասնակիցների թվում էին Հայ կեղեցու հոգևորականներն ու Արարատյան հայրապետական թեմի երիտասարդները: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մասնակիցները միասնական աղոթք հնչեցրեցին: |
|
|
«Հարության մեծ ավետիս». մոմերով երթ դեպի Հանրապետության հրապարակԱյսօր Արարատյան հայրապետական թեմի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում ճրագալույցի պատարագի ավարտին թեմի եկեղեցասեր երիտասարդաց միության անդամները մայր կանթեղից վառված ճրագներով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ: |