Alt

Բաց դռների օր Իջեւանում` «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բժիշկների մասնակցությամբ


Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Վեհափառ Հայրապետի օրհնությամբ ու տնօրինությամբ հիվանդանոցի ղեկավարությունն ու Տավուշի թեմի առաջնորդարանը կազմակերպել էին բաց դռների օր: Նախապես հերթագրված հիվանդներին ընդունում էին Իզմիրլյան» բժշկական կենտրոնի 12 մասնագետներ:
Մայրաքաղաքից մոտ 130 կիլոմետոր հեռավորության վրա գտնվող Իջևանում գրեթե 21 հազար բնակիչ է ապրում, քիչ ավելի` մոտ 26 հազար բնակիչ էլ հարակից գյուղերում կա: Պոլիկլինիկայի աշխատակիցները բաց դռների համար նախապես 150 մարդու էին հերթագրել, սակայն օրվա վերջում այցելուների թիվը կրկնապատկվեց, հատելով 300-ի սահմանը:

Alt

«Արևելքից արևմուտք. մոդեռնից պոստմոդեռն» ցուցահանդեսի բացումը


Առաջին անգամ մեկ հարկի տակ մեկտեղվել են 19-րդ դարի վերջից մինչև 21-րդ դարի սկիզբը ստեղծագործող հայ արվեստագետները: Ցուցասրահում վերջին 200 տարիների հայ գեղարվեստի մեծանուն ու դեռ երիտասարդ ավելի քան 70 հեղինակների աշխատանքներն են: Արսեն Շաբանյան, Մինաս Ավետիսյան, Մարտիրոս Սարյան, Հակոբ Հակոբյան, նրանց կողքին՝ Դավիթ Կարեյան, Գարիկ Կարապետյան, Մերի Մուն...
Ցուցահանդեսը բացվել է Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Ժամանակակից արվեստի թանգարանում: Տրվել է նաև Hi-artonline ինտերնետային նախագծի մեկնարկը, որի նախաձեռնողը Բարձր արվեստ» կենտրոնն է:

Alt

Վադիմ Խոլոդենկոն Հայաստանում


Վեն Քլայբերնի անվան միջազգային մրցույթը ակադեմիական կրթություն ունեցող դաշնակահարների մրցույթ է: Անցկացվում է 4 տարին մեկ անգամ ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Ֆորտ-Ուորտ քաղաքում և համարվում է ամենահեղինակավոր երաժշտական մրցույթներից մեկը: Ուկրաինացի դաշնակահար Վադիմ Խոլոդենկոն վերջերս դարձավ Վեն Քլայբերնի անվան 14-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակակիրը: Արդեն մեկ ամիս անց Վադիմ Խոլոդենկոն Հայաստանում է: Հայ հանդիսատեսին ներկայացնում է Չայկովսկու Դաշնամուրի թիվ 1կոնցերտը »:

Alt

Հանդիպում Արմեն Շեկոյանի հետ «Ականաթ» սրճարանում


Տեղեկատվական հոսանքների առատության մեջ գրականությունը նոր, առավել գրավիչ միջոցներով մատուցվելու անհրաժեշտություն ունի: Դրանցից մեկը գրողի հետ անմիջական շփումներ կազմակերպելն է: Օրերս այդպիսի մի հանդիպում տեղի ունեցավ բանաստեղծ և արձակագիր Արմեն Շեկոյանի հետ Ականաթ» սրճարանում: Գրողի վաթսունամյակին նվիրված կամերային այս միջոցառումը նախաձեռնել էր Ինքնագիր» գրական ակումբը: