Alt

Շնորք ծայրագույն վարդապետ Գասպարյանի հուղարկավորությունը


Հայր Շնորքը հովվական պաշտոններ է վարել Ամերիկայի հայոց արևելյան թեմի մի շարք շրջաններում: 1963-ին նշանակվել է Բրազիլիայի և Ուրուգվայի առջնորդական փոխանորդ: Հանգստյան կոչվելուց հետո էլ նա որպես այցելու հովիվ շարունակում էր ծառայել Հյուսիսային Ամերիկայի և Կանադայի ծուխերում:
Մարտի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանական գերեզմանատանը, Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի հանդիսապետությամբ, կատարվեց Շնորք ծայրագույն վարդապետ Գասպարյանի հուղարկավորությունը:

Alt

Լույս է տեսել «13 պիես» ժողովածուն


Համազգային» հայ կրթական-մշակութային միության հայտարարած Լևոն Շանթ» թատերգության մրցույթին Հայաստանից, Արցախից և Սփյուռքի գաղթօջախներից մասնակցել է 51 հեղինակ: Պիեսներից լավագույն տասներեքն ընթերցողի դատին հանձնվեցին մեկ գրքով: 13 պիես» ժողովածուի շնորհանդեսը տեղի ունեցավ Տիկնիկային թատրոնում:

Alt

Բարության ուժը


Մտերիմ ընկերներ Հայկն ու Միքայելը համաձայն են, որ բակի մի խումբ տղաների անկարգությունները վնասակար են և պետք է անպայման կանխվեն: Միքայելը գտնում է, որ տղաներին պետք է խստորեն պատժել, իսկ Հայկը համոզված է, որ պատժելն ու օտարելը նրանց ավելի կչարացնեն:
Մինչ ընկերները տեր հոր օգնությամբ փորձում են միջոցներ ձեռնարկել, Հայկը ստիպված է լինում իրեն վտանգելով՝ փրկել տղաների կյանքը ...

Alt

Հովհան Որոտնեցի և Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օր


Հովհան Օձնեցի Հայրապետի հետ մեր եկեղեցին հիշատակում է նաև նշանավոր աստվածաբաններ Հովհան Որոտնեցուն, Գրիգոր Տաթևացուն և Երուսաղեմի 4-րդ դարի հայտնի քարոզիչ Սբ. Հովհան Հայրապետին:

Alt

Տնտեսի կիրակի. պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Այս կիրակի՝ մարտի 23-ին, հիշատակվում էր անիրավ տնտեսի մասին Ավետարանական առակը: Տնտեսի կիրակին պարտքերը ներելու և չքավորների հետ ունեցվածքը կիսելու խորհուրդն ունի:

Alt

Գիտաժողով և ցուցահադես Շեքսպիրյան միջազգային փառատոնի շրջանակում


Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում անցկացվեց Շեքսպիրը ժամանակակից թատրոնի քառուղիներում» միջազգային գիտաժողովը: Թանգարանը կազմակերպել էր նաև Շեքսպիրը հայ թատոնում» ցուցահանդեսը:

Alt

«Արահետ» պետական երգչախումբ


Արահետ» կանանց երգչախումբն արդեն տասը տարեկան է: Համերգներ է ունեցել ինչպես հայրենիքում, այնպես էլ Եվրոպայի տարբեր բեմերում: Շուտով կթողարկվի երգչախմբի անդրանիկ ալբոմը:

Alt

Արամ Ղարաբեկյանի հիշատակին նվիրված համերգ Սլավոնական համալսարանի դահլիճում


Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ, հնչեցրեց Արամ Ղարաբեկյանի սիրած գործերից մի քանիսը:

Alt

Գևորգ Չորեքչյան. քարոզներ և ելույթներ


Սովետական ռեժիմի պայմաններում եպիսկոպոսը հաճախ հնարավորություն չի ունեցել խոսել իր նախընտրած թեմաներով: Նման քարոզների տակ Չորեքչյանը գրել է. Չի խօսուած»: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչատունը լույս է ընծայել Գևորգ Զ Չորեքչյան կաթողիկոսի արքեպիսկոպոսական շրջանի քարոզներն ու ելույթները:

Alt

Նոր լսարան և ստուդիա Մանկավարժական համալսարանում


Երևանի մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում բացվել է պատմաբան, պետական գործիչ, հեռուստառադիոպետկոմի երկար տարիների ղեկավար Ստեփան Պողոսյանի անվան լսարան: Հեռուստալրագրության բաժնում բացվել է նաև ժամանակակից սարքերով հագեցած ուսումնական ստուդիա:

Alt

Նունե Խաչատրյանի գարնանային ցուցահանդեսը


Հայկական տարազներ` ծաղկի թերթիկներով. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացվել է Նունե Խաչատրյանի ցուցահանդեսը:

Alt

Լույս է տեսել Հովհաննես Սարկավագի «Աղոթագիրքը»


Գիտական վիթխարի ժառանգությանը զուգահեռ Հովհաննես Իմաստասեր Սարկավագը թողել է նաև աղոթքներ, որոնք ի տարբերություն գիտական ժառանգության, չեն ուսումնասիրվել: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել Իմաստասերի Աղոթագիրքը»: