Alt

Ընծայում սարկավագական ձեռնադրությունից առաջ


Մայր Տաճարում տեղի ունեցավ ընծայման արարողություն: Այն նախորդում է սարկավագական ձեռնադրությանը, որին ներկայացվել են 40 դպիր` Գևորգյան հոգևոր ճեմարանից, քահանայից լսարանից և Սյունյաց թեմից: Նրանք այսօր ստացան կիսասարկավագության աստիճան, իսկ ճեմարանի 2-րդ և 4-րդ լսարանի սաները` դպրության:

Alt

«Հիշողության կերպարանքները» երրորդ միջազգային սեմինարի մեկնարկը Մատենադարանում


Արտասահմանցի և հայ վերականգնողներն արդեն երրորդ անգամ ներկայացնում են իրենց ձեռքբերումներն ու եզրահանգումները` անդրադառնալով ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման խնդիրներին ու եղանակներին: Սեմինարի երկօրյա ծրագրում ներառված են զեկուցումներ, դասախոսություններ, վարպետության դասեր և գործնական աշխատանքներ:

Alt

Հոգևոր երգեր Արտակ սարկավագ Ղևոնդյանի կատարմամբ


Երգելիս հուզվում եմ, այդ հուզումն արդյունք է ներքին պատասխանատվության: Առավելապես, հոգևոր երգերի կատարման ժամանակ, որովհետև փորձում ես կապ ստեղծել Աստծո և մարդու միջև»,-ասում է Արտակ սարկավագը:

Alt

«Լուսավորչի կանթեղ» միության բարեգործական այցը թիվ 1 տուն-ինտերնատ


Հայաստանյան խնամառու կենտրոններից մեկում, որտեղ 250 տարեց է ապրում, Լուսավորչի կանթեղ» եկեղեցասիրաց միության հերթական բարեգործական այցն էր: Երիտասարդները կարևոր տոներից առաջ մշտապես են այստեղ գալիս: Թիվ 1 տուն-ինտերնատում, Դերենիկ աբեղա Սահակյանը տնօրհնեքի արարողություն կատարեց:

Alt

Երևանի պետական կամերային երգչախմբի տարեմուտի տոնական համերգը


Դեկտեմբերի 17-ին Երևանի պետական կամերային երգչախմբի տարեմուտի տոնական համերգն էր: Ժամանակակից ջազային և էստրադային ստեղծագործություններից բաղկացած ծրագիրը համալրվել էր Սուրբ ծննդյան երգերով: Համերգին մասնակցեցին Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը և պատանի երաժիշտներ:

Alt

Ակունք գյուղի հոգևոր-մշակութային կենտրոնի բացումը


Հատիս լեռան լանջին փռված Ակունք գյուղը հիմնել են Մուշից եւ Բայազետից գաղթած հայերը` 19-րդ դարի սկզբին: Սուրբ Կարապետ եկեղեցին գյուղի կենտրոնում է: Եկեղեցուն կից այսուհետ կգործի նաև հոգևոր-մշակութային կենտրոնը: Հանդիսավոր բացումը կատարվեց կիրակի՝ Պատարագի ավարտին:

Alt

Դեկտեմբերի 14-ին Երևանում մեկնարկեց «Կին» միջազգային կինոփառատոնը


Կինոյի միջոցով լուսաբանել կնոջ խնդիրները, բացահայտել նոր անուններ: Կանանց խնդիրներին նվիրված կին ռեժիսորների միջազգային կինոփառատոնը այս տարի տասը տարեկան է: Ծրագրում ներկայացված է տարբեր ժանրերի 81 ֆիլմ 27 երկրից:

Alt

Սուրբ Ծննդյան բարեգործական տոնավաճառ


Երևանի Կանանց Միջազգային Ասոցիացիայի» կազմակերպած Սուրբ Ծննդյան տոնավաճառի այս տարվա հասույթը կտրամադրվի Լոռու մարզի երեխաներին ու սոցիալապես անապահով ընտանիքների համար նախատեսված ծրագրերին: Բարեգործական տոնավաճառին ձեռքի աշատանքներով էին ներկայացել դեսպանները, նրանց ընտանիքի անդամները, հասարակական գործիչներն ու արվեստագետները:

Alt

Բացվեց Ալեքսանդր Հարությունյանի կիսանդրին


Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում այսօր բացվեց անվանի հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի կիսանդրին: Կոմպոզիտորների միության նախագահի գլխավորությամբ` Ալեքսանդր Հարությունյանի գերեզմանի մոտ հավաքվել էին նրա արվեստի սիրահարները, հարազատներն ու մտերիմները: Կիսանդրու քանդակագործը Գարեգին Դավթյանն է, ճարտարապետը Ալբերտ Սոխիկյանը:

Alt

Աիդա Համբարձումյանի ցուցահանդեսը Բնության պետական թանգարանում


Բնության պետական թանգարանում այս օրերին ցուցադրվում են երիտասարդ նկարիչ-դիզայներ Աիդա Համբարձումյանի գործերը:

Alt

Շոթա Խաչատրյանը զրկվել է արվեստանոցից ու բնակարանից


Նկարիչ ՇԱԽ-ի` Շոթա Ազատի Խաչատրյանի աշակերտները բարձրաձայնում են ուսուցչի համար ստեղվծած անելանելի վիճակի մասին:

Alt

Լուսինե Խաչատրյանը` Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի 90-ամյակի համերգին


Նա հոյակապ դաշնակահար է` զորեղ հնչողությամբ և սլացիկ տեխնիկայով»,- գրում է Նյու Յորք Թայմսը: Լուսինե Խաչատրյանը դեկտեմբերի 13-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրն էր, համերգը նվիրված էր Կոմիտասի անվան կոնսերվատորիայի 90-ամյակին: