|
|
Գոհար Գալաչյանի 90- ամյակը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայումՕպերային երգչուհի Գոհար Գալաչյանը հայտնի էր իր հազվագյուտ մեձձո-սոպրանոյով, ազդեցիկ բեմական արտաքինով, պրոֆեսիոնալ հմտություններով: Խորհրդային տարիներին արժանացել է ժողովրդական արտիստի կոչման: Կոնսերվատորիայում երգիչները ներկայացրել են արիաներ, զուգերգեր, ստեղծագործություններ, որոնք առավել սիրելի են եղել անվանի երգչուհու համար: Երաժշտական ԲՈՒՀ-ում բացվել է Գալաչյանի անվան լսարան: |
|
|
Լույս է տեսել Հուսիկ Արայի «Ազատության հրապարակ» ժողովածունԴեկտեմբերի Հայ գիրք» գրախանութում տեղի ունեցավ ժամանակակից բանաստեղծ Հուսիկ Արայի նոր` ութերորդ ժողովածուի շնորհանդեսը: Ազատության հրապարակ» գրքում պարբերաբար հերթագայվում են մի կողմից` Անկախության պարգևած ոգևորությունն ու Արցախյան պատերազմում տարած հաղթանակի բերկրանքը, մյուս կողմից` հիասթափություններն ու ցավը, սակայն գերակայողը մեր երազի Հայաստանի տեսլականն է, նրա համար ապրելու, արարելու և պայքարելու հավատամքը: |
|
|
«Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան» ցուցահանդեսի բացումը ԵրևանումԴեկտեմբերի 6ին` Սպիտակի երկրաշարժի նախօրեին, Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում բացվեց Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան» մուլտիմեդիա շրջիկ ցուցահանդեսը: |
|
|
Երիտասարդական նվագախմբի համերգը Արամ Խաչատրյանի 110-ամյակինՀայաստանի պետական երիտասարդական նվագախումբը նոր համերգ է նվիրել Արամ Խաչատրյանի 110-ամյակին: Նվագախումբն իր հաջողությունները կապում է Խաչատրյանի անվան հետ: Դեկտեմբերի 4-ի համերգին նվագախմբի հրավերով մասնակցում էին մեներգիչներ Գրիգոր Վերներն ու Մարինա Նաչկեբիյան:
|
|
|
«Վան-նախագիծ» խմբի համերգըԴեկտեմբերի 6-ին Գաֆէսճեան կենտրոնում ազգային նոր երգերի շարանով հանդես եկավ Վան-նախագիծ» խումբը: |
|
|
ԽաբեությունԵրկու ընկեր դրոշմանիշեր են փոխանակում: Արամը իր մեկ դրոշմանիշի փոխարեն Էդգարից վերցնում է տասներկուսը և գոհ է: Շատ գոհ է նաև Էդգարը, որովհետև համոզված է, որ իրենց գործարքն իր օգտին է: Երեխաների այս անհավասար փոխանակության մասին իմանում է Տեր հայրը… |
|
|
ԳայթակղությունԴասամատյանում կեղծ գնահատականներ են հայտնվել: Ո՞վ է դրանք ավելացրել, ի՞նչն է դրդել խախտելու կարգը, իսկ գուցե՝ ո՞վ: |
|
|
Հրաչյա Թամրազյանը 60 տարեկան էԱնվանի գիտնական, հայ մատենագիտության նվիրյալ Հրաչյա Թամրազյանը 60 տարեկան է: Հարազատ Մատենադարանի դահլիճում հավաքվել են ընկերները, բարեկամներն ու գործընկերները. գնահատանքի խոսքեր, շնորհավորանքներ, նվերներ:
|
|
|
Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում իրականացվում է «Եկեղեցին մեր տունն է» ձեռնարկըՄայրաքաղաքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում տեղադրվել են ձայնային նոր սարքեր, որոնց գործածությամբ պատարագը, ժամերգությունները, եկեղեցական արարողությունները հարակից տարածքի անցորդներին աղոթքի կկանչեն: Ամեն երեքշաբթի` ժամը 18.00-ին, Ս. Գրիգոր Լուսավորչում խոկման ժամ է: |
|
|
«Հայաստան՝ քարերի երկիր». Աշոտ Փիլիպոսյանի բանախոսությունը քարակերտ կառույցների և ժայռերի մասինԾիրանի» հասարակական կազմակերպությունը հանդիպումների շարք է նախաձեռնել Հենրիկ Մալյանի անվան թատրոնում: Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը խոսել է Հայաստանի քարակերտ կառույցների և ժայռերի մասին, անդրադարձել Սիսիան քաղաքի մոտ գտնվող Զորաց քարեր» կամ Քարահունջ» համալիրին: |
|
|
Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնը Մայր Աթոռ Ս. ԷջմիածնումՆոյեմբերի 30-ին Հայ եկեղեցին նշել է մեր եկեղեցու հիմնադիրներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Նախորդ օրը, երեկոյան ժամերգության ընթացքում, Հայոց հայրապետի օրհնությամբ, Մայր Աթոռի Գանաձատնից Մայրավանք էին բերվել առաքյալների մասունքները: |
|
|
Ռուսական ռոմանսներ Սիրանուշ Գասպարյանի և Սյուզաննա Համբարձումյանի կատարմամբԿամերային երաժշտության տանը ռուսական երաժշտության երեկո էր: Սոպրանո Սիրանուշ Գասպարյանն ու դաշնակահար Սյուզաննա Համբարձումյանը կատարում էին Պրոկոֆևի, Շապորինի, Չայկովսկու և Ստրավինսկու ռոմանսները:
|