Alt

«Պատուհան դեպի աշխարհ» ֆոտոցուցահանդեսի բացումը


ՀՀ-ում Ռուս համագործակցության ներկայացուցչության, Թեքեյան կենտրոն» հիմնադրամի և մի շարք լուսանկարիչների կազմակերպած Պատուհան դեպի աշխարհ» ֆոոտոցուցահանդեսը ներկայացնում է PhotoPodium.com» միջազգային կայքի լուսանկարիչներին, որոնց գործերը մեր տարածաշրջանում երբևէ չեն ցուցադրվել:

Alt

Բացառիկ գործեր «Ոսկե դար» ցուցասրահում


Hi-artonline նախագիծը վիրտուալից բացի արդեն նաև ֆիզիկական տարածք ունի: Նորաբաց Ոսկե դար» ցուցասրահում այս օրերին միանգամից 3 ցուցահանդես է գործում՝ ներկայացնելով հայ արվեստի ուշագրավ ու բացառիկ աշխատանքներ:

Alt

Տնօրհնեք «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամում


Բռնությունների ենթարկված կանանց ապաստան Լայթ հաուս Արմենիա» բարեգործական հիմնադրամում տնօրհնեքի արարողություն է կատարվել: Տ. Պարթև քահանա Աշուրյանը օրհնել է հաստատությունն ու բնակիչներին փոխանցել Ս. Ծննդյան բարի Ավետիսը:

Alt

Տնօրհնեք Արտիմետ գյուղում


Հայ եկեղեցում Սուրբ Ծննդյան տնօրհնյաց շրջան է: Այս օրերին հոգևորականներն այցելում են ընտանիքներ` Սուրբ Ծննդյան Ավետիսը փոխանցելու և տունն օրհնելու համար: Տեր Ներսես քահանա Ռուշանյանը մի քանի գյուղի հոգևոր սպասավոր է: Նրա այցին բազմաթիվ ընտանիքներ են սպասում:

Alt

Ջիմ Թորոսյանը ավանդը Հայստանի ճարտարապետական ժառանգության մեջ


Անցած շաբաթ կյանքից հեռացավ ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, ակադեմիկոս Ջիմ Թորոսյանը: Անվանի մտավորականը մեծ հետք է թողել մեր երկրի ճարտարապետական ժառանգության մեջ: Նրա նախագծերով կառուցվել են եկեղեցիներ, գերատեսչական շինություններ, հրապարակներ, բուժհաստատություններ: Ջիմ Թորոսյանը նաև մի շարք քանդակների, հուշակոթողների հեղինակ է:

Alt

Երկրային կյանքն ավարտեց արձակագիր Լևոն Խեչոյանը


Հունվարի 8-ին երկարատև ծանր հիվանդությունից մահացավ արձակագիր, ազատամարտիկ Լևոն Խեչոյանը: Նրա անդրանիկ ժողովածուն լույս է տեսել 1991 թ.՝ Խնկի ծառեր» վերնագրով։ Այս օրերին տպագրության է պատրաստվում Խեչոյանի Մհերի դռան գիրքը» նոր վեպը, որի վրա արձակագիրն աշխատել էր շուրջ 15 տարի:
Հունվարի 10-ին` Երևանի Կոմտիասի անվան կամերային երաժշտության տանը, հեղինակավոր մտավորականի հոգեհանգիստն էր:

Alt

Կյանքից հեռացել է ճարտարապետ Ջիմ Թորոսյանը


Հունվարի 5-ին, 87 տարեկան հասակում կյանքից հեռացավ մեծավաստակ Ճարտարապետը Ջիմ Թորոսյանը: Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ հունվարի 8-ին, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, հոգեհանգստյան կարգ կատարվեց:
Ջիմ Թորոսյանը 1972-ից 1982թթ. եղել է Երևանի գլխավոր ճարտարապետը:
Հեղինակ է եկեղեցական ու քաղաքաշինական բազմաթիվ նախագծերի ու կոթողների:

Alt

Հունվարի 7-ը` ննջեցյալների հիշատակության օր


Այսօր մեր Եկեղեցում ննջեցյալների հիշատակության օր է: Բոլոր Տաղավար տոների հաջորդ օրը եկեղեցիներում Պատարագ է մատուցվում` հանգուցյալների հոգու խաղաղության համար: Մայր Տաճարում այսօր պատարագիչը հոգեշնորհ տեր Հուսիկ աբեղա Սմբատյանն էր: Սուրբ Պատարագից և Հոգեհանգստայն կարգից հետո է, որ քրիստոնյաները պետք է այցելեն իրենց ննջեցյալ հարազատների գերեզմաններ` Տիրոջ Ծննդյան Ավետիսը տանելով նաև նրանց հոգիներին:

Alt

Ճրագալույցի պատարագ Ջրվեժի սբ. Կաթողիկե եկեղեցում


Աստծո լույսը փառաբանող ճրագներն իրենց տուն տարան նաև Ջրվեժի ծխական համայնքի անդամները: Ս. Ծննդյան Ճրագալույցի տոնական պատարագին Ս. Կաթողիկե եկեղեցու հավատացյալներն առանձանկի ջերմեռանդությամբ են մասնակցում:

Alt

Հայր Ռուբենի Ամանորյա անակնկալը հեռուստադիտողներին ու ընտանիքին


Ամանորին մարդիկ շտապում են տուն` հարազատների հետ կիսելու Նոր տարվա բերկրանքը, բարեմաղթանքներն ու ուրախությունը: Մայր Աթոռի միաբան, Օր 6-րդ» հաղորդաշարի հեղինակ և վարող Ռուբեն աբեղա Զարգարյանը սովորաբար տարվա վերջին օրն անցկացնում է քրոջ ընտանիքի հետ: Այստեղ նրան անհամբեր սպասում են Վանուհին, փոքրիկ Գոռն ու Կարինեն:

Alt

Նախատոնական այց սահմանամերձ գյուղեր


Վեհափառ Հայրապետի օրհնությամբ` Մայր Աթոռի եկեղեղական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը յուրօրինակ ուխտագնացություն էր կազմակերպել: Սրբազան հոր և բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի առաջնորդությամբ մի խումբ եկեղեցասեր երիտասարդներ երկօրյա այցով մեկնեցին Տավուշի մարզի Չինարի և Մովսես սահմանամերձ գյուղեր:

Alt

Չեմպիոնը


Դպրոցում շախմատի մրցույթ է: Հաղթող թիմը մեկնելու է Օդեսա: Արմենը դպրոցի լավագույն շախմատիստն է, իսկ Սամվելը, որ նրա մրցակիցն է և մտերիմ ընկերը, ավելի թույլ է խաղում: Օդեսայում է ապրում Սամվելի ընկերուհին՝ Անին, որին նա շատ է ուզում հանդիպել: Սամվելը խնդրում է Արմենին հանուն ընկերության պարտվել: Արմենը շփոթության մեջ է ...