|
Հիսուս Նազարեթի ժողովարանում (4:14-30)Ղուկասի Ավետարանի չորրորդ գլխի 14-30-րդ համարներում ներկայացվում է, թե ինչպես է Քրիստոս քարոզում Նազարեթի ժողովարանում, փառավորվում ներկաների կողմից, ապա այդ նույն համայնքի կողմից մերժվում ու գահավիժման տարվում։ Ի՞նչ է նշանակում ապրել հոբելյանական տարվա մեջ՝ արժևորելով հողը որպես Աստծուց տրված ժառանգություն, և ինչո՞ւ է Քրիստոսը հեռանում մեզնից, երբ մերժում ենք մեր թերությունները բացահայտող ճշմարտությունը։ Ավետարանական հատվածը մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը։ |
|
Հիսուսի փորձությունը անապատում (4:1-13)Ղուկասի Ավետարանի չորրորդ գլխի 1-13-րդ համարներում ներկայացվում է, թե ինչպես է սատանան Հիսուսին 40 օր փորձում անապատում՝ գայթակղելով Նրան և երեք տարբեր փորձություններ առաջարկելով։ Ինչպե՞ս է Քրիստոսը հիշեցնում, որ պետք չէ Աստծուն փորձել, և ինչպե՞ս մենք ինքներս կարող ենք Աստծո զորությամբ դիմակայել մեր կյանքի անդադար փորձություններին։ Ավետարանական հատվածը մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը։ |
|
Թադեոսի սրբապատկերներըՎազգենյան հոգևոր դպրանոցի 4-րդ լսարանի սան, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի շրջանավարտ Թադեոս Վարդանյանն իր հոգևոր ուղին ընտրել է որպես երախտագիտություն Աստծուց ստացած նկարչական շնորհի: Դպրանոցի տեսչական կազմի աջակցությամբ բացված հատուկ արվեստանոցում երիտասարդը նախկին աշխարհիկ բնապատկերներից ու դիմանկարներից անցում է կատարել կանոնիկ սրբանկարչության բարդ աշխարհ։ Այսօր Թադեոսը շուրջ մեկ տարի է, ինչ աշխատում է «Քրիստոս Ամենակալ» մեծադիր սրբապատկերի վրա՝ վստահ լինելով, որ յուրաքանչյուր սրբանկար «պատուհան է դեպի Աստված»: |
|
Ախպրաձոր44-օրյա պատերազմի ժամանակ Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղում հրդեհվել են տներ ու տարածքներ։ Դա պատճառ է դարձել, որ մոտ 40 ընտանիք գյուղից հեռանան: Այժմ գյուղում ընդամենը 46 ընտանիք է ապրում։ |
|
Հովնան մարգարե՝ փախուստ առաքելությունիցԻնչպե՞ս է Հովնան մարգարեն կետի փորում 3 օր ապրում և ապա դեպի Տերը դառնում: Այդ դրվագը ապրում է առ այսօր։ մեկնաբանում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը: |
|
Մալաթիայի Հայորդյաց տան նորոգումից հետո այցելուների քանակը կրկնապատկվել էՄալաթիայի հայորդյաց տունը հիմնանորոգվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ, այն կրում է բարերար ընտանիքի՝ Լևոն և Վիկտորիա Շալջյան Մալաթիայի հայորդյաց տուն անվանումը: Մի քանի ամիս առաջ Հայորդյաց տունն ուներ 280 սան: Տեղափոխվելուց հետո շեշտակի աճել է հաճախողների թիվը, հասնելով 600-ի: Հատկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել նորաբաց լողավազանը: Նորաբաց հաստատություն այցելել և իր օրհնությունն է տվել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: |
|
Սևանի Վազգենյան դպրանոցի 11 սան այս տարի ավարտել է հոգևոր հաստատությունըՔառամյա կրթությունն ավարտելուց հետո Սևանի Վազգենյան դպրանոցի սաները ստանում են բակալավրի աստիճան և հնարավորություն են ստանում ուսումը շարունակել Հայաստանի ցանկացած բուհում։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ շրջանավարտների մեծ մասը նախընտրում է ուսումը շարունակել Գևորգյան հոգևոր ճեմարանում։ Վեց լսարաններում այս տարի 67 ուսանող է սովորում, 11-ն ավարտել են հոգևոր հաստատությունը: |
|
Հայրավանքի ուխտի օրվա առիթով եկեղեցի է տեղափոխվել Տիրոջ խաչափայտի մասունքըՏիրոջ Խաչափայտի մասունքը մինչև 18-րդ դար պահվել է Հայրավանք, հետո երկրաշարժի պատճառով վանքի միաբանները մասունքը տեղափոխել են Էջմիածին: 19-րդ դարից հետո մասունքն առաջին անգամ Հայրավանք է վերադարձել 2018 թվականին՝ բացելով վանքի նորագույն պատմության էջը և հիմք դնելով ամենամյա ուխտի ավանդույթին։ |
|
Ծուլությունը՝ մահացու մեղքԻնչպե՞ս է Պողոս առաքյալը բնորոշում ծուլությունը, ինչո՞ւ է այն համարվում յոթ մահացու մեղքերից մեկը, Քրիստոսի՝ տաղանդի մասին պատմած առակում ինչպե՞ս է արտահայտվում ծուլությունը. մեկնաբանում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը: |
|
Խայտառակ ժամանակներԲանաստեղծ Հուսիկ Արան կարծում է, որ քաղաքականությունը հնարավոր չէ տարանջատել մշակույթից, գրականությունից, արվեստից ու հոգևոր կյանքից։ Ի վերջո քաղաքականությունը երկրի, պետության գոյությունն ու հասարակական կյանքն է։ Ամբողջը փոխկապակցված են։ Ըստ նրա՝ այսօր հոգևորականն ու մտավորականը չեն կարող լռել, երբ տեսնում են պետությանը սպառնացող վտանգը, ցեղասպանված Արցախը։ Առաջին հերթին շարքային քաղաքացին նայում է իր հոգևորականի ու մտավորականի խոսքին։ Գրողին քաղաքականությունը հետաքրքի՞ր է, չէ՞ որ նա ստեղծում է համամարդկային ու անդրժամանակյա տեքստ: Աննա Սարգսյանը զրուցել է բանաստեղծ Հուսիկ Արայի հետ: |
|
Մկրտիչ Սրբազանի գործով դատական նիստին հարցաքննվել է կարգալույծ Արամայիս ԹախմազյանըՆախկին հոգևորական՝ Արամայիս Թախմազյանը դատարանում հայտարարել է, որ 2023 թվականին իրեն և մի քանի հոգևորականի հարկադրել են մասնակցել ընդդիմության կազմակերպած հանրահավաքներին։ Նրա պնդմամբ՝ մասնակցել է, որպեսզի հետագայում նկատողություն չստանա, կամ իր նկատմամբ վերաբերմունք չփոխվի։ Կարգալույծ քահանան հաստատել է, որ հանրահավաքներին պարզապես ներկա են գտնվել, որևէ կոչ չեն հնչեցրել, մարդկանց չեն ուղղորդել որևէ գործողության: Նա խուսափել է պատասխանել պաշտպանների հարցին, թե հոգևորականների ներկայությունը հանրահավաքներին զսպող կամ խաղաղեցնող ներգործություն ունենում էր մասնակիցների վրա, թե՞ ոչ։ |
|
Գևորգյան հոգևոր ճեմարանի գործունեությունըՏեր Արարատ քահանա Պողոսյանն ու արձակագիր Հովհաննես Երանյանը Տաղավարում խոսել են Գևորգյան հոգևոր ճեմարանի մասին, որպես հայ մշակույթի, գիտության և քաղաքական մտքի զարգացման դարբնոցի։ |











