Վերաքննիչ դատարանը վերացրել է Միքայել Սրբազանի տնային կալանքը և սահմանափակումները


Վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը՝ ընդդատության կանոնների խախտման հիմքով: Դատարանն արձանագրել է, որ գործը քննվել է ոչ իրավասու դատարանում կամ առկա է եղել ընդդատությանը վերաբերող էական դատավարական խախտում։ Վարույթը կփոխանցվի Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Սա չի նշանակում, որ վերաքննիչ դատարանը քննել է մեղավորության կամ անմեղության հարցը։ Որոշումը վերաբերում է դատավարական հարցին, թե որ դատարանն էր իրավասու քննելու գործը։

 

Լրացել է Սրբազան Պայքարի գործի քննության 1 տարին


Անցած 1 տարվա ընթացքում դատարանում չի հնչել որևէ ծանրակշիռ ապացույց, որը կհիմնավորեր «Սրբազան պայքարի» գործով անցնողներին առաջադրված ծանր մեղադրանքներն ու կարդարացներ քաղաքացիական դիրքորոշում արտահայտողների նկատմամբ կիրառված կալանքը: Փոխարենը՝ պաշտպանական խումբն այս ընթացքում հրապարակել է փաստեր, որոնք հիմնավորում են դատավարության շինծու բնույթն ու քաղաքական ենթատեքստը:

 

Պաշտամունքը՝ վեհագույն աշխատանք


Որքան մենք կախված ենք Տիրոջից, այնքան ավելի ազատ ենք և որքան հեռու՝ օտարացած ենք Աստծուց, այնքան ավելի մոտ ենք ստրկությանը։ Ի՞նչ զուգահեռներ ունի ծիսական պաշտամունքը աշխատանքի հետ. մեկնաբանում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը:

Անի մայրաքաղաքի կործանման պատճառները


Տեր Արարատ քահանա Պողոսյանն ու արձակագիր Հովհաննես Երանյանը Տաղավարում քննարկել են Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք Անիի հանձնման և պետականության կորստի պատճառները, ինչպես նաև՝ պատմական դասերը:

Սփյուռքահայ երիտասարդները փաթեթներ են պատրաստել բռնի տեղահանված արցախցիների համար


Լոս-Անջելեսի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի ավելի քան 50 սաները հիգիենայի պարագաներ են փաթեթավորել Հայաստանի մարզերում ապրող Արցախից բռնի տեղահանվածների և անապահով ընտանիքների համար։ Լոս-Անջելեսի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի շրջանավարտները ճանաչողական այցով են ժամանել Հայաստան։ Նրանք եղել են Մայր Աթոռում, այցելել են մարզեր, եղել են պատմական վանքերում:

 

Վազգենյան դպրանոցի բակալավրիատի և մագիստրատուրայի սաները հանձնել են ավարտական քննությունները


4-րդ լսարանի սաները Գևորգյան հոգևոր ճեմարանում 5 առարկայից պետական քննություններն են հանձնելու, որպեսզի փոխադրվեն մագիստրատուրա: 6-րդ լսարանի շրջանավարտները շուտով կավարտեն և կանցնեն ծառայության։ Վեց լսարաններում սովորում է 67 ուսանող, որոնցից 11-ն այս տարի ավարտում է հոգևոր հաստատությունը: Քննությունները հանձնելու դեպքում նրանք կմիանան Մայր Աթոռի սարկավագաց դասին, իրենց ծառայությունը կշարունակեն իրականացնել արդեն Մայր Աթոռի թեմերում և եկեղեցապատկան կառույցներում:

 

Միքայել Սրբազանը Վերաքննիչ դատարանին հորդորել է ճշմարտության համաձայն դատավճիռ կայացնել


Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները վերաքննիչ դատարանում պնդել են, որ սրբազանի խոսքը հեղաշրջման կոչ չի պարունակում և նրա դեմ հարուցված մեղադրանքն անհիմն է: Ըստ Արա Զոհրաբյանի՝ սրբազանն անցյալից դրվագ է պատմել, դատական ողջ գործընթացի ժամանակ չի ապացուցվել, որ դա կոչ է եղել: Դատավճռի դեմ բողոք ներկայացրել են երկու կողմերն էլ: Պաշտպանության կողմը պահանջում է բեկանել առաջին ատյանի դատավճիռը և արդարացնել սրբազանին։ Մեղադրող կողմը պահանջում է սրբազանին դատապարտել ազատազրկման՝ 2 տարի 6 ամիս ժամկետով։

Քարոզարշավ-2026. ի՞նչ է պատմում մեդիան


Ինչո՞ւ 2026-ի քարոզարշավի ընթացքում առաջ մղվեց ընտրակաշառքի թեման, երբ իրականում հայաստանյան խնդիրները և մարդկանց հուզող թեմաները այլ են: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը հրապարակել է «Միշտ կապի մեջ Հայաստանը և 2026-ի ընտրությունները» վիճակագրական տվյալներ: Աննա Սարգսյանը զրուցել է կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի հետ:

Աշխատանք՝ ծառայությո՞ւն, թե՞ ստրկություն


Ինչո՞ւ է Աստվածաշնչում աշխատանքը մարդուն որպես կոչում և առաքելություն, նաև որպես օրհնություն տրվում. մեկնաբանում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը:

Հայոց ցեղասպանության ճանաչումը և հայ ժողովրդի իրավունքները


Վատիկանի գաղտնի արխիվի հետազոտության հիման վրա գրված՝ Միքայել Հեզեմանի «Հայոց ցեղասպանությունը» ուսումնասիրությունը լուրջ ազդակ դարձավ, որպեսզի 2016թ.-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագն ընդունի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև: Այժմ քննարկվում են ԳԴՀ-ում ժխտողականությունը քրեականացնելու, դասագրքերում Հայոց ցեղասպանության թեման ներմուծելու և այլ թեմաներ: Տասնամյակների ի՞նչ աշխատանք է ընկած այս գործընթացների հիմքում, որոնք իրականացնում են Սփյուռքի հայկական կառույցները: Որքանո՞վ է ազդում այդ աշխատանքի վրա Հայաստանի կառավարության վարած քաղաքականությունը: Աննա Սարգսյանը զրուցել է պատմաբան, Գերմանիայի «Հայ ակադեմիականների միություն-1860» կազմակերպության նախագահ Ազատ Օրդուխանյանի հետ:

Արարատում տոնել են Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման 4-րդ տարեդարձը


Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արարատ քաղաք է տեղափոխվել Խաչափայտի սրբազան մասունքը։ Արարատի Ս. Ամենափրկիչ եկեղեցում մատուցվել է Սուրբ և Անմահ պատարագ: Թեմի առաջնորդ Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը ներկայացրել է Տիրոջ Կենարար խաչափայտի մասունքի զորությունը և հորդորել աղոթել ու կենդանի պահել Աստծո տունը: Պատարագից հետո եկեղեցու բակում տեղի ունեցավ գեղարվեստական հանդիսություն, և մատաղի հյուրասիրություն։

 

Հիսուսի մկրտությունը և ազգաբանությունը (3:21-38)


Ղուկասի Ավետարանի երրորդ գլխի 21-38-րդ համարներում ներկայացվում է Հիսուս Քրիստոսի մկրտությունը Հովհաննես Մկրտչի կողմից: Հիսուս մկրտվեց, թեպետ ոչ մի մեղք չէր գործել, մկրտվեց, որպեսզի չտարբերվի, չառանձնանա մյուսներից, մկրտվեց, որպեսզի իր խոնարհությունը ցույց տա. Ավետարանական հատվածը մեկնաբանում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը: