|
Ամենայն Հայոց Կաթողիկոսը քահանայից ժողովին խոսել է եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասինՀայ Առաքելական Եկեղեցու թեմերում սպասավորող շուրջ 200 հոգևորական՝ քահանաներ, աբեղաներ, վարդապետներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ մայիսի 26-ին Մայր Տաճարում մասնակցել են քահանայից ժողովի։ 20 տարի քահանայից հավաքների կազմակերպիչ հանձնախմբի նախագահ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չի մասնակցել, որովհետև գտնվում է տնային կալանքում։ Հավաքին ներկայացել է Վարչական հսկողության տակ գտնվող Արագածոտնի թեմակալ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը: Քահանայից ժողովն այս տարի անցկացվել է հակաեկեղեցական արշավին միացած բարձրաստիճան հոգևորականների և մի խումբ քահանաների բացակայությամբ: Եկեղեցու շուրջ մտահոգիչ զարգացումների, եկեղեցականների դեմ իրականացվող հալածանքների մասին քահանա հայրերի հետ խոսել է Հայոց Հովվապետը։ |
|
Մկրտիչ Սրբազանի գործն ունի քաղաքական ենթատեքստ․ ՊաշտպանԱրագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Մուղնու հովվության հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանի գործով դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմը հայտարարել է, որ գործն ունի քաղաքական ենթատեքստ։ Պաշտպանական կողմը նկատել է, որ գործով ապացույցների միակ աղբյուրը մինչև այսօր միայն տուժող կողմն է՝ կարգալույծ հոգևորականներ Արամայիս Թախմազյանը և Ստեփան Ասատրյանը։ |
|
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ եպիսկոպոսներինԱմենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է նրանց եպիսկոպոսական աստիճանի արժանանալու առիթով և մաղթել արդյունավոր առաքելություն՝ Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառության, հայրենիքի շինության համար։ Նորին Սրբությունը հորդորել է Սրբազան Հայրերին հաստատուն պահել իրենց ուխտը, ամեն ջանք ու ճիգ ներդնել ազգային-հոգևոր կյանքը զորացնելու, մարդկանց հավատ և հույս ներշնչելու համար: Ձեռնադրությունից և օծումից հետո Մայր Տաճարում Պատարագ է մատուցել Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը: |
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ տեղի է ունեցել եպիսկոպոսական ձեռնադրություն և օծումԳարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ եպիսկոպոսության աստիճան են ստացել Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Իսահակ վարդապետ Պողոսյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն վարդապետ Զարգարյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Անանիա վարդապետ Ծատուրյանը և Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Հայրապետական պատարագի ընթացքում Վեհափառ հայրապետն աղոթել է ձեռնադրվողների համար` Սուրբ Հոգուց խնդրելով շնորհներ, որպեսզի ճշմարիտ հովիվներ լինեն: Առաջիկա օրերին նորաօծ եպիսկոպոսները Մայր Տաճարում ուխտի պատարագներ կմատուցեն: |
|
Գևորգյան հոգևոր ճեմարանում կայացել է մագիստրոսական ավարտաճառերի պաշտպանությունԱվարտաճառ էր ներկայացրել երեք ճեմարանական՝ Արմեն սարկավագ Մկրտչյանը, Ալիկ սարկավագ Հարությունյանն ու Արսեն սարկավագ Մարտիրոսյանը: Արմեն սարկավագը փորձել է ներկայացնել բոլոր ծիսական արարողությունների, մասնավորապես Սուրբ Պատարագի քարոզչական նշանակությունն ու բովանդակությունը: Ալիկ սարկավագ Հարությունյանի աշխատանքը պատմական տվյալների վերլուծությամբ հակազդում է ադրբեջանական այն նարատիվներին, թե իբր Արցախը ուդիական՝ ադրբեջանական տարածք է: |
|
Օրենք՝ ազատությո՞ւն, թե՞ հնազանդությունՊողոս Առաքյալը բնութագրում է, որ օրենքը սուրբ է։ Պատճառն այն է, որ օրենքը աստվածային հատկություն ունի։ Ինչո՞ւ է օրենքը սուրբ համարվում․ մեկնաբանում է Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը: |
|
Հովիվների այցը մանուկ Հիսուսին (2:8-20)Մատթեոս Ավետարանիչը խոսում է մոգերի կամ արևելքից եկող իմաստունների մանուկ Հիսուսին այցելության մասին, բայց Ղուկասը հովիվների այցելության մասին է նշում։ Մեկնաբանները կարծում են, որ մոգերի այցելությունը շատ ավելի ուշ շրջանում է տեղի ունեցել։ Ղուկասի Ավետարանի երկրորդ գլխի 8-20-րդ համարներում Հովիվներն այցելում են մանուկ Հիսուսին. Մեկնաբանում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը: |
|
Հիսուսի ծնունդը և թլփատումը (2:1-7, 21-24)Ղուկասը Հիսուս Քրիստոսի ծնունդը երկու պատմական անձի հիշատակմամբ է հաստատում՝ Օգոստոս Կայսեր և Ասորիքի կառավարիչ Կյուրենիոսի։ Այդ օրերին Կայսեր կողմից մարդահամար անելու հրաման կար երկրով մեկ։ Ղուկասի Ավետարանի երկրորդ գլխի 1-7 և 21-24-րդ համարներում Հիսուսի ծնունդն ու թլփատումն է նկարագրված. Մեկնաբանում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը: |
|
Զաքարիայի օրհներգությունը (1:67-80)Ղուկասի Ավետարանի առաջին գլխի 67-80-րդ համարներում Զաքարիայի օրհներգությունն է ներկայացված. Մեկնաբանում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը: |
|
Արդյո՞ք Հայաստանն ունի արտաքին քաղաքականությունԻ՞նչն է սահմանում այսօր Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ տնտեսական գոտինե՞րը, քաղաքական ինքնության փնտրտուքը, թե՞ պարզապես գոյատևման բնազդը: Աննա Սարգսյանը զրուցել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ: |
|
Նորքի Հայորդյաց տան սաները Տաշիր արենայում ներկայացրել են Մանկական կրկեսային շոուՏաշիր արենայում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու ՀԲԸՄ Նորքի հայորդյաց տան սաները ներկայացրել են արվեստի սինթեզ՝ միաժամանակ հանդես են եկել Կրկեսային դպրոցը, «Նարեկ» պարային անսամբլն ու «Արմեններ» հարվածային գործիքների անսամբլը: Հայորդյաց տան Գևորգ Գինոսյանի անվան կրկեսային դպրոցը համերգներով, հյուրախաղերով եղել է միացյալ նահանգներում, Կանադայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Բեյրութում, Թուրքիայում: |
|
Հայ Առաքելական Եկեղեցին տոնախմբել է Երկրորդ ԾաղկազարդըԵրկրորդ Ծաղկազարդը, որն ազդարարում է Տիրոջ հաղթական մուտքը Վերին Երուսաղեմ, տոնախմբում է միայն Հայ Եկեղեցին: Գրիգոր Վկայասեր կաթողիկոսի հեղինակած «Մեծահրաշ այս խորհուրդ» շարականում հանգամանորեն պատմվում է սրբազան ավանդությունը: Գորիսի հին թաղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում տոնական Սուրբ Պատարագը հանդիսապետել է Սյունյաց թեմի առաջնորդ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը: |











